Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ - SQS’19 (Supersymmetries and Quantum Symmetries – SQS19) Միջազգային Գիտաժողով

Երևան, Օգոստոսի 26, 2019թ.: Օգոստոսի 26-31 «Անի Պլազա» հյուրանոցում անցկացվում է «Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ - SQS’19» խորագրով միջազգային գիտաժողով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում (http://theor.jinr.ru/sqs19/): Այն համատեղ կազմակերպվում է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, ՄՀՄԻ, Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (Դուբնա, ՌԴ) կողմից: 

Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 120 գիտնական 24 երկրից: Ներկայացվելու է 24 պլենար և 64 նստաշրջանային կեսժամյա զեկույցներ: Ի հավելում, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երիտասարդ գիտնականները կներկայանան պոստերային զեկույցներով:

        Գիտաժողովին մասնակցում են տեսական ֆիզիկայի որորտում միջազգային ճանաչում ունեցող տասնյակ նշանավոր գիտնականներ` Քելլոգ Ստելլե (Իմպերիալ Քոլեջ, Լոնդոն), Բերթ Օվրութ (Փենսիլվանիայի համալսարան), Միխայիլ Վասիլյեվ (Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվա), Ստեֆան Թայսեն (Ալբերտ Այնսթայնի անվան ինստիտուտ, Փոտսդամ), Բերնար դե Վիտ (Ուտրեխտի համալսարան, Նիդերլանդներ), Գլեբ Արությունով (Համբուրգի համալսարան), Գլեն Բարնիշ (Բրյուսելի ազատ համալսարան), Մարթին Ցեդերվալլ (Չալմերսի տեխնոլոգիական համալսարան, Շվեդիա), Օլեգ Օգիեվեցկի (Մարսելի համալսարան): Զեկուցողների թվում են նաև սփյուռքահայ գիտնականներ, ինչպիսիք են` պրոֆեսորներ Գեորգի Սավվիդին (Դեմոկրիտի կենտրոն, Աթենք), Տիգրան Չրաքյանը (Դուբլինի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտ), Հովհաննես Խուդավերդյանը (Մանչեսթերի համալսարան), Կարապետ Մկրտչյանը (Պոտսդամի համալասրան): Լայն ներկայացված են նաև տարածաշրջանի երկրների գիտնականները` Ֆարհանգ Լորան (Իսֆահան), Ալեքսանդր Էլաշվիլի (Թբիլիսի), Օզգուր Սարիօղլու (Անկարա), Դիթեր Վան դեն Բլեքեն (Ստամբուլ), Ֆարհադ Դարաբի (Թավրիզ), Վահիդ Հոսեյնզադե (Թեհրան), Ջորջ Թոմփսոն (ICTP): Գիտաժողովը ֆինանսավորվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա), ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի, ՅՈՒՆԵՍԿՕ հովանու ներքո գործող Տեսական Ֆիզիկայի միգազգային կենտրոնի (ICTP, Trieste, Italy) դրամաշնորհի, ինչպես նաև երկու տարածաշրջանային դրամաշնորհների շրջանակներում`

 

  1.  RDP / VW – տարածաշրջանային ծրագիր մասնիկների տեսական և փորձառարարական ֆիզիկայի ոլորտում, որը ֆինանսավորվում է Ֆոլքսվագենի ֆոնդի կողմից և ներառում է Հայաստանի, Վրաստանի և Գերմանիայի գիտնականների և ուսանողների:

Ղեկավարներ` Ուլս-Գ. Մայսներ (Բոնի համասլարան) և Արմեն Ներսեսյան հայաստանյան ճյուղի ղեկավար:

  1. ICTP կողմից ֆինանսավորվող ICTP NT-04 «Սև խոռոչներ, սուպերգրավիտացիա, լարեր և ինտեգրվող համակարգեր» ցանցային պրոյեկտ, որը ներգրավում է Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Թուրքիայի գիտնականներին: 

Ղեկավարներ` Մ.Մ. Շեյխ Ջաբբարի Թեհրան, և հայաստանյան ճյուղի ղեկավար Արմեն Ներսեսյան:

 

«Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ» գիտաժողովները, որոնք անց են կացվում Դուբնայում երկու տարին մեկ 90-ականներից, նախաձեռնել է պրոֆեսոր Վիկտոր Իսահակի Օգիեվեցկին (1928-1996): Վ.Ի Օգիեվեցկու մահից հետո գիտաժողովները մշտապես կազմակերպում և ղեկավարում է նրա աշակերտ` Եվգենի Իվանովը (ՄՀՄԻ, Դուբնա): SQS-ի պատմության մեջ ընթացիկ գիտաժողովը երկրորդն է, որ կայանում է Դուբնայից դուրս (2001 այն կայացել է Լեհաստանի Կարպաչ քաղաքում) և համաղեկավարվում է Եվգենի Իվանովի և Արմեն Ներսեսյանի կողմից (ԵրՖԻ): Գիտաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը պատկանում է ՄՀՄԻ Տեսական Ֆիզիկայի լաբորատորիայի տնօրենՌԴ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ` Դմիտրի Կազակովին, որի նպատակներից մեկն է` Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների (Վրաստանի, Իրանի, Թուրքիայի) և ՄՀՄԻ միջև համագործակցության խորացումը և ընդլայնումը:

 

Թարմացված է՝ 08/26/19