Միջուկային Էներգիայի Միջազգային Կազմակերպության Ներկայացուցիչների Այցը Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա /ԱԱԳԼ/

Երևան, Օգոստոսի 21, 2019: Օգոստոսի 21-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալեց Միջուկային Էներգիայի Միջազգային Կազմակերպության ներկայացուցիչներին՝ քննարկելու ԱԱԳԼ-ում բժշկական իզոտոպերի հետազոտության, ռադիոակտիվ աղբյուրների առկայության, իզոտոպների արտադրության կենտրոնի վիճակի և կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ցիկլոտրոնի՝ գիտական նպատակով առանձնացված փնջի միջոցով ցածր էներգիայի ֆիզիկայի բնագավառում կատարվելիք հետազոտությունները: Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար՝ պրն. Ա. Ավետիսյանը ներկայացրեց ազգային լաբորատորիայում իզոտոպների հետազոտման և արտադրության ծրագիրը, որից հետո ԱԱԳԼ-ի փոխտնօրեն Գևորգ Քառյանի և Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ՝ Միջուկային Էներգիայի Միջազգային Կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին Ռադիոիզոտոպների Արտադրության Կենտրոն:

Թարմացված է՝ 08/26/19