Գործուղումնրի Հաշվետվություններ

Պրոֆեսոր Ա. Չիլինգարյանի հաշվետվությունը  Միացյալ Թագավորությունում անցկացված «Գիտության և տեխնոլագիաների առևտրականացում և շահավետ բիզնեսի ձեռնարկում՝ հիմնված միջուկային և արագացուցչային տեխնոլոգիաների վրա» ուսումնական դասընթացներին մասնակցության վերաբերյալ

Մայիսի 23-30, 2010 թ.

անգլերեն տարբերակ

Ուսումնական  դասընթացի նպատակը.

2010 թ-ի ուսումնական դասընթացների հիմնական նպատակն էր նախկին Սովետական Միության երկրների միջուկային հետազոտություններով զբաղվող ինստիտուտների տնօրեններին հնարավորություն ընձեռել ականատես լինելու, թե ինչպես է Միացյալ Թագավորությունը, որը 80-ական թթ-ի վերջերին, առնչվելով  հիմնարար գիտությամբ զբաղվելու համար ֆինանսավորման պակասի խնդրին, մշակել գիտելիքների կառավարման  և փոխանակման արդյունավետ գործընթացներ, որոնք հանգեցրել  են գիտության վրա հիմնված տնտեսության ստեղծմանը:
Ուսումնական դասընթացը կազմում է ՄԹ-ն Փակ Միջուկային Կենտրոնների ԱՊՀ երկրների հետ համագործակցության  ծրագրի բաղկացուցիչ մասը, ինչն էլ հանդիսանում  է Միացյալ Թագավորության ավանդի մի մասը Գլոբալ Համագործակցության շրջանակներում: Համագործակցությանը սկիզբ դրվեց  2002թ-ին` G8 հանդիպման ժամանակ` կազմակերպված միջուկային տարածման վտանգը կանխելու նպատակով : CNCP ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել կայուն աշխատատեղեր ԱՊՀ երկրների միջուկային ոլորտում աշխատող զենք ստեղծող գիտնականների և  մասնագետների համար: Ծրագիրը ղեկավարվում է HTSPE և AEA Technology ՍՊԸ-ների կողմից՝ Էներգետիկայի և Կլիմայական փոփոխությունների նախարարության հովանավորությամբ:

Նպատակները

2010 թ-ի ուսումնական դասընթացների հիմնական նպատակներն են`
2010 թ-ի ուսումնական դասընթացների հիմնական նպատակներն են`

  • Կազմակերպել մի շարք գործնական պարապմունքներ, ցույց տալու համար, թե ինչպես են խոշոր հետազոտական ինստիտուտները և համալսարանները մշակել ծրագրեր`  ապահովելու համար իրենց հետազոտությունների առևտրային կենսագործումը
  • Ուսումնասիրել, թե ինչպես են նորաստեղծ ձեռնարկությունները տնօրինում  իրենց մտավոր սեփականությունը և ինչպես է հետազոտության շահույթը բաժանվում տարբեր մասնակիցների միջև
  • Ցուցադրել, թե ինչպես տեխնոլոգիական զարգացումները կարող են հաջողությամբ առևտրականացվել և նոր բիզնեսի սկիզբ դնել ` ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացնելով տարածքային և շրջանային տնտեսությունները
  • Հանդիպել ընկերությունների հետ, որոնք զբաղվել են հետազոտությունների առևտրականացմամբ ` հասկանալու համար հաջողության հասնելու կարևորագույն գործոնները, ինչպես նաև նրանց ձեռք բերած փորձը
  • Գնահատել խորհրդի, խորհրդատվական աջակցության և վենչուրային ֆինանսավորման դերը, որոնք կարող են նպաստել գործընթացին և նվազեցնել ռիսկայնությունը աստիճանը:

Ուսումնական դասընթացը պատվիրակության անդամներին հնարավորություն ընձեռեց հանդիպել զանազան ընկերությունների գործադիր տնօրենների հետ և այլ բարձր մակարդակի անձանց հետ, որոնք աշխատում են նմանատիպ իրավիճակներում հայտնված կազմակերպություններում և որոնք հաջողությամբ կատարել են այդ անցումը:

Բազմաթիվ հանդիպումների և ներկայացված զեկույցների մեջ ես կցանականայի առանձնացնել ստորև ներկայացվածները.

Իզոտոպների անբավարարությունը աշխարհում

Դյուի Մ. Լյուիս, GE առողջապահություն, Բժշկական ախտորոշում.

Պրոֆեսոր Լյուիսը ստացել է բարձր էներգիայի ֆիզիկոսի կրթություն, թեկնածուական թեզը պաշտպանել է  CERN-ում՝ պոզիտրոնների գրանցումը թեմայով: Աշխատել է CERN-ի կուտակիչների հետ, այնոււհետև զբաղվել ռադիո դեղագործությամբ.

  • SPECT – եզակի ֆոտոնի արձակմամբ տոմոգրաֆիա – 40 տարվա տեխնոլոգիա;
  • PET – Պոզիտրոնի արձակմամաբ տոմոգրաֆիա, միավորված ժամանակա-թռիչքային տեխնիկաների հետ ամենահզոր պատկերահան սարքը (General Electric-ի նոր արտադրանքը  – GE-PET-CT-690ապահովում է մոլեկուլյար պատկերահանումբժշկական պրակտիկայից դուրս )

Պրոֆեսոր Լյուիսը բրիտանական կառավարության խորհրդատու է, AIPES-ի (Բժշկական ռենգենոգրաֆիկ պատկերահանման տեխնիկաների ապահովման եվրոպական կազմակերպություն) փոխնախագահ: Նա հանդիսանում է նաև Reviss Services ՓԲԸ-ի  հիմնադիրը և տնօրենը՝ ընկերություն, որը արևմտյան շուկաներին մատակարարում է Ռուսաստանում արտադրված ռադիոիզոտոպներ:

Միջուկային բժշկության կարգավիճակը.
Մոլեկուլյար պատկերահանում. միջուկային բժշկություն՝ հիվանդությունները բացահայտելու ամենազգայուն միջոց, որը զգալիորեն բարելավում է գոյություն ունեցող տեխնոլոգիաները,
Ամենահաճախ կիրառվող իզոտոպները՝  99Tc; 123I; 18F.
Կիրառվող ԱՄՆ-ում.
90% SPECT; 10% PET;
50% սրտի պատկերահանում; 15% քաղցկեղ; 25% ոսկորներ,…

Անբավարարության խնդիրը.

Չկա բավական Mo99/99Te (կանադական ռեակտոր. NRU – ն, որն արտադրում է 45% Mo դեռևս փակ է և կաշխատի 2010թ-ի հուլիսին, սակայն երաշխիքներ չկան: Կանադական  MAPLE նախագիծը լիովին ձախողվեց, ավարտից հետո ռեակտորը ցուցադրեց դրական ռեակտիվություն- նախագիծը փակված է: Նիդերլանդական ռեակտորները ևս չեն գործում, կարիքը շատ արագ աճում է:   
Գինը 4 անգամ աճել է (1400 ֆունտ գեներատորի համար): Չնայած իզոտոպի գինը անհավանական էժան էր. մեկ չափաբաժինը համարժեք էր մեկ պինտ գարեջրին:

Իզոտոպների արտադրության համար առաջարկված տեխնիկաների ցանկը.

  • Ռեակտորային տեխնիկա. 98Mo թիրախ՝ ռմբակոծված ռեակտորային ծագման նեյտրոնային ճառագայթներով, բավականին լայն ռեակտորային տարածքի կարիք ունի, թափոնի սպառում, և այլն  
  • Ցիկլոտրոնային տեխնիկա.  (p,2n) ռեակցիա կամ (γ, n) 100Mo ռեակցիա;
  • Գծային արագացուցչի վրա հիմնված (էլեկտրոնի էներգիան ~ 15 ՄէՎ) ֆոտոֆիզի ռեակցիա  ուրանի հիմքի վրա (γ,U) վրա: 5 ՄՎատ գծային արագացուցչի հզորություն, համապատասխան էլեկտրաէներգիայի սպառում՝ 12 ՄՎատտ;
  • Պրոտոնային ճառագայթ փունջ (200 ՄէՎ – 1ԳէՎ էներգիա) , որը ներթափանցում է հաստ կապարե թիրախի մեջ և առաջացնում խլման ռեակցիա (Կառլո Ռուբիայի առաջարկը): Mo-ն ներդրվում է հաստ կապարե թիրախի մեջ: Խլման միջոցով ստացվում է նեյտրոնների շատ լայն էներգետիկ սպեկտր՝ (n, 98Mo)  ռեակցիայի մեջ ռեզոնանսների մեծ մասի էներգետիկ ինտերվալների չափով:

.

Լավագույն որոշումը Պրոֆեսոր Լյուիսի կողմից

10-20 ՄՎատտ հատուկ բժշկական բարձր խտության հոսքի ռեակտոր: Ռեակտորը պետք է աշխատի տարեկան 50 շաբաթ և թափոնի սպառման խնդիրը պետք է լուծի կառավարությունը:  

Նախատեսված լուծումները

Գոյություն ունեցող ռեակտորները կվերածվեն բժշկական ռեակտորների և շահագործման կհանձնվեն 2010թ-ին Գերմանիայի Մյունիխ քաղաքում, Չեխիայում, Լեհաստանում (Մարիա):

Բժշկական 10 ՄՎատտ ռեակտորը կշահագործվի Թաիլանդում:

Այժմ հասանելի են նոր ավելի զգայուն գամմա դետեկտորներ՝ հիմնված Կադմիում- Ցինկ- Տելլուրիդ Կիսահաղորդիչ  Դետեկտորների վրա ՝ 5 անգամ ավելի զգայուն, Te-ի 5 անգամ քիչ պահանջով:

Օքսֆորդի Չերչիլի անվան հիվանդանոցում նոր բժշկական կենտրոնի ցուցադրումը

Դոկտոր Կեվին Բրեդլի

Նոր բժշկական կենտրոնը կառավարական նախագիծ է, որը ներգրավել է 109 մլն ֆունտ մասնավոր ներդրումներ: PET +CT-ն տրամադրում է ախտորոշման լիովին նոր որակ, որը միաժամանակ հետոզոտում է հիվանդ օրգանի և կառուցվածքը և կենսագործունեությունը: SIMENS-ը առաջարկեց ժամանակա-թռիչքային տեխնիկան, սակայն չկարողացավ ապահովել համակարգչային վերականգնումը, GE-ն ներդեց բազմաթիվ համակարգիչներ և լուծեց խնդիրը: Սովորաբար երկու պատկերները  ներկայացվում են բժշկին իրար կից երկու էկրանների վրա՝ անմիջապես համեմատելու համար: PET-ը հեղափոխական տեխնոլոգիա է , որը հնարավորություն է ընձեռում տեսնել չծնված երեխաների թերությունները:

Քիմիոթերապիան ևս շահում է միջուկային բժշկությունից: Քիմիայով բուժման բավականին վաղ արդյունքները տեսանելի  են PET-ի միջոցով, այսպիսով կարճ ժամանակում կարող են փորձարկվել բավականին շատ քիմիական դեղամիջոցներ:

Դոկտոր Բրեդլին նշեց միջուկային բժշկության ասպարեզի  բժիշկների կրթության դժվարությունների մասին. տարեկան պատրաստվում են ընդամենը 3-4 բժիշկներ:

Մեզ ներկայացվեց նաև միջուկային դեղագործության բաժինը: Այնտեղ գոյություն ունեն շատ խիստ անվտանգության կանոններ՝ PET և SPECT ախտորոշման համար ռադիոակտիվ նյութերի հետ գործողությունների ժամանակ: Գոյություն ունեցող ստանդարտներին համապատասխան պետք է կառուցվեն 3՝ անընդհատ իջեցվող մթնոլորտային ճնշմամբ հատուկ սարքավորումների սենյակներ: 

Դոկտոր  Բրեդլին նշեց նաև  SPECT –ի շահագործման հետ կապված դժվարությունները՝ պայմանավորված Mo գեներատորների պակասով. այլընտրանքի բացակայության պատճառով միայն մանկաբուժական սենյակներն են ապահովված  Te –ով:


Նկ 1. Դոկտոր Բրեդլին ներկայացնում է GE-PET-CT-690 մոլեկուլյար վիզուալիզացման սարքը Չերչիլի միջուկային կենտրոնում, Օքսֆորդ ՄԹ


Նկ 2 Միջուկային դեղագործության մաքուր սենյակների մոնիտորինգի սարքերը Չերչիլի միջուկային բժշկության կենտրոնում, Օքսֆորդ, ՄԹ 

Ղազախստանի Արդյունաբերության և Նոր Տեխնոլոգիաների Միջուկային Ֆիզիկայի ինստիտուտում ներկայումս մշակվում է բժշկական իզոտոպների արտադրության տարածաշրջանային կենտրոն: Բելգիական IBA 18/9 ՄէՎ մեքենան արդեն տեղադրված է, IBA 30 ՄէՎ մեքենան գնված և ~100 ՄէՎ մեքենայի գնումը քնարկման փուլում է:

Ինստիտուտի տնօրեն Ադիլ Տուլեուշևը ինձ ներկայացրեց բարձր հոսանքի ցիկլոտրոնների տեղադրման դժվարությունները:  Ռադիացիոն անվտանգության համակարգի դիզայնը և շահագործումը, ինչպես նաև ռադիացիոն դեղագործական նյութերի հետ բոլոր աշխատանքները հանդիսանում են հիմնական խնդիրները և դրանց նկատմամբ պետք է ցուցաբերել չափազանց զգույշ և մասնագիտական մոտեցում: Անվտանգության համակարգի միայն դիզայնը պահանջում է մեկ տարուց ավելի ժամանակ և պետք է իրականացվի բոլոր պահանջներին համապատասխան: Պրոֆեսոր Տալուշևը առաջարկում է ցանկացած աջակցություն և կոորդինացիա  Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում նույնանման համակարգի կառուցման և տեղադրման համար: Սպասվում  է փորձագետների փոխանակում և  փոխօգնություն անվտանգության համակարգում: 

Oxford instruments

“Oxford Instruments” –ը նախագծել և արտադրել է   գերհաղորդիչ մագնիսական սարքեր և կրիոգեն սառեցման համակարգեր 1959թ-ից: Այս նորամուծությունը շարունակվում է այսօր` նոր, ոչ կրիոգենային սառեցման համակարգերի, բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ սարքերի համար գործիքների մշակմամբ՝ ստեղծելով կատարելագործված Nb3Sn լարեր, և դյուրին օգտագործման սառնարաններ 100 մԿ-ից ցածր ջերմաստիճանների համար: Ոչ կրիոգենային տեխնիկաներ, որոնք ապահովում են փորձարկումներ 0.007 Կ ջերմաստիճանների դեպքում, կիրառվում են քվանտային համակարգիչների համար և այլ ցածր ջերմաստիճանային կիրառություններում: Ցածր ջերմաստիճաններ ապահովող հատուկ սարքերը արդեն իսկ տարածված են աշխարհով մեկ:


Նկ. 3 “ Oxford Instruments” -ի գործադիր տնօրեն Դոկտոր Ջոնաթան Ֆլինթը ներկայացնում է ընկերության հեռանկարները, ձախ կողմում թարգմանիչ Ելենա Պարխոմենկո

Այցելություն Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիա (ՖԱԼ).

Ազգային Գիտական և Տեխնոլոգիական լաբորատորիա դառնալու համար, առանձնահատուկ տեղակայված կառավարության կենտրոնում, բիզնեսի կենտրոն և ակադեմիա, ազգային շահերին ծառայելու համար ձեռնարկել աշխատանքներ՝ ձեռք բերելու  համար իրական սոցիալական և տնտեսական ազդեցություն՝ համաշխարհային մակարդակի նորարական գիտության միջոցով:
1900թ-ին Վիկտորիա թագուհին ազգային ստանդարտների լաբորատորիայի ստեղծման նպատակով“ Bushy House” –ը  հանձնեց Աշխատանքների հանձնաժողովին:

Այժմ ՖԱԼ-ը համաշխարհային առաջատար Ազգային Չափումների ինտիտուտ է՝ 650 աշխատակազմով, 450 ավարտած/թեկնածու գիտնականներով:

ՖԱԼ այժմ S&T –ի կողմից ուղղակի կառավարվող ամենամեծ լաբորատորիան է, որը մտնում է Բիզնեսի նորամուծություններ և հմտություններ (BIS) նախարարության կազմում: 95 տարի պետական գործունեությունից հետո մասնավոր “Serco” ընկերությունը շահեց պայմանագիրը 1995թ-ին, իսկ 2004թ-ին “Serco” –ն վերաշահեց   պայմանագիրը լրացուցիչ 10+5 տարիների համար:


Նկ 4. ՖԱԼ-ի գործադիր տնօրեն Բրայն Բուշերը ներկայացնում է ՖԱԼ-ի առաքելությունները

Մետրոլոգիան մեծ ազդեցություն ունի մեր կյանքում, մեր կատարած աշխատանքների վրա, չնայած հաճախ ոչ այնքան ակնհայտ:  Արդյունաբերություն, առևտուր, կանոնադրություն, օրենսդրություն, կյանքի որակ, գիտություն և նորամուծություններ, այս ամենը հիմնվում են մետրոլոգիայի վրա:  Համաձայն հաշվարկների Եվրոպայում այսօր մենք չափում և կշռում ենք 2%-7% ՀՆԱ-ին համարժեք արժեքներով:
ՖԱԼ-ը հաջողությամբ է հաղթահարում մետրոլոգիական խոշոր մարտահրավերները. առողջություն, շրջակա միջավայր, նոր նանո և անվտանգության տեխնոլոգիաներ:
ՖԱԼ-ը հաջողությամբ մշակում է ստանդարտներ և չափման տեխնոլոգիաներ միջուկային բժշկության և դեղագործության համար՝ զգալիորեն մեծացնելով հիվանդների բուժման հուսալիությունը և որակը:
Միջուկային բժշկությունը ախտորոշման և բուժման մեջ լայնորեն  կիրառում է իոնիզացնող ճառագայթում:
ՖԱԼ-ն ապահովում է իոնիզացնող ճառագայթման ստանդարտներ և  կանոններ՝ ապահովելու համար անվտանգություն և բուժման արդյունավետություն: Այս ստանդարտները նվազեցնում են վտանգը իոնիզացնող ճառագայթման ենթարկվող  հազարավոր մարդկանց  համար՝ մարդկային կյանքը փրկելու գործում կենսական ներդրում կատարելով:
Գիտելիքների փոխանցումը գործընթաց է, որն իր մեջ ներառում է աշխատանք ցանկացած տիպի գիտելիքի հետ, որը համարվում է նորարարական և ունի կոմերցիոն արժեք:
Հիմնական խնդիրն է ճանաչել, գնահատել և շահագործել Մտավոր Սեփականությունը՝ լիցենզավորման գործարքների և դուստր ձեռնարկություների ստեղծման միջոցով: Գործընթացում առաջնային են այն դեպքերը, որոնք կոմերցիոն արժեք են ներկայացնում, այսինքն՝ տեխնոլոգիան նոր է/ առանձնահատուկ,  պատենտավորման ներուժով և ունի զգալի կոմերցիոն շուկա:

Որոշ եզրահանգումներ և առաջարկություններ.

Դասընթացը լուսաբանեց բոլոր խնդիրները կապված գիտության աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման հետ/գիտելիքների փոխանակում և ցուցադրեց բազմաթիվ հաջողված դեպքեր:

Գիտելիքների փոխանակումը կարող է օգնել ստեղծել գիտության վրա հիմնված տնտեսություն, իսկ  առանց դա գիտակցելու և աջակցություն ցուցաբերելու ազգը չի կարող հասնել նպատակին.

  • Առաջին հերթին մենք պետք է ունենանք համաշխարհային մակարդակի գիտություն:  Մեր այցելած յուրաքանչյուր կենտրոնում շատ հստակ նշվում էր, թե որ ոլորտում են իրենք աշխարհում առաջատար և որտեղ` բարձրակարգ: Հայաստանի համար չափազանց կարևոր է վերանայել հիմնարար գիտությունը և ընդգծել մրցունակ կողմերը: Միայն մրցունակ գիտությունը կարող է ծնել գաղափարներ, որոնք կարող են ստեղծել ցանկացած շուկայական գնի արտադրանքներ և ծառայություններ: .
  • Գիտությունը պետք է ապահովված լինի աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` մաքուր և ժամանակակից լաբորատորիաներ, գրասենյակներ բոլոր անհրաժեշտ պայմաններով, արագ ինտերնետ, գումար գործուղումների և արձակուրդների համար: Բացարձակապես հնարավոր չէ օժանդակել հազարավոր գիտնականների` առանց նրանց  արդյունավետ աշխատանքի համար պայմաններ ապահովելու:
  • Անհրաժեշտ է ինստիտուտում ստեղծել  ինտելեկտուալ սեփականության գնահատման բաժին, որը նաև գիտնականներին կաջակցի գտնել համապատասխան դրամաշնորհներ և դիմել նախնական ֆինանսավորման համար: Այս բաժինը նաև պատասխանատու կլինի պարզաբանել գիտնականներին տեխնոլոգիաների տարածման տնտեսական և սոցիալական օգուտը:
  • Յուրաքանչյուր խոշոր ֆիզիկայի ինստիտուտ պետք է իր տարածքում կազմակերպի ուսումնական  կենտրոն: Ֆիզիկան բոլոր ժամանակներում էլ ցանկացած  ճշգրիտ  գիտության և տեխնոլոգիական գործընթացի   հիմքն է հանդիսացել: