Yerevan Physics Institute

AANL(YERPHI) DIVISIONS REPORTS

Materials for Scientific Council Meetings

2013-2014 Themes Proposals

2011-2012 Themes Reports

YerPhI Protokols

About YerPhI Commission

YerPhI Projects Abstracts

Experimental Physics Division

Theoretical Division

Cosmic Ray Division

Accelerator Phisics Division

Applied R & D

Experimental Physics
Division

Center for Cosmology
& Astrophysics

Cosmic Ray Division

Accelerator Physics Division

Theoretical Physics Division.

Division of Isotope Production

Applied researches Division

Information for AANL Scientific Council and SAB


Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատրորիա
(Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) Հիմնադրամի Գիտական Խորհրդի
Կանոնակարգի Նախագիծ

(ներբեռնել դոկ. ֆայլը)

Ա.Ալիխանյանի անվան Ազգային Լաբորատորիայի Գիտական Խորհրդի հաշվետվություն (07.2008-07.2011)

(ներբեռնել դոկ. ֆայլը)

2008 թ. հուլիսից 3 տարվա ընթացքում տեղի են ունեցել Ինստիտուտի Գիտական Խորհրդի 33 նիստ, որտեղ լսվել և քննարկվել են հետևյալ հարցերը`

  • բյուջետային թեմատիկ /պայմանագրային/ ֆինանսավորման ներկայացվող գիտական ծրագրերի հայտերը;
  • թեկնածուական աստիճան հայցորդների և ասպրանտների գիտական թեմաների և գիտական ղեկավարների հաստատումը;
  • դոկտորական թեզերի թեմաների հաստատումը;
  • պրոֆեսորի կոչում շնորհելու հարցերը;
  • ՄԳՏԿ ներկայցվող նախագծերի քննարկումը և երաշխավորումը;
  • ֆինանսավորման թեմաների տարեկան և ամփոփիչ հաշվետությունները;
  • երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրի հաշվետվությունները:
  • Բացի այդ ավանդական հարցերից լսվել են նաև հետևյալ հարցերը`
  • Ա.Ի.Ալիխանյանի 100-ամյակին նվիրված լավագույն աշխատանքների մրցույթի կազմակերպումը;
  • Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի զարգացման հեռանկարների քննարկում, դիմում ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիային և ՀՀ Գիտության Պետական Կոմիտե` միջնորդել ՀՀ կառավարությանը Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունները ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիային վերապահելու խնդրանքով:
  • Գիտական խորհրդի կազմի փոփոխության կատարում` ԳԽ-ի նոր նախագահը ընտրվեց Ա. Չիլինգարյանը: Հաստատեցին ԳԽ-ի հիմնական խնդիրները` ինստիտուտի գիտական ուղղությունների հստակեցում, հեռանկարային ծրագրերի մշակում:
  • ԳԽ-ի մի քանի նիստ նվիրված էր բաժանմունքների զարգացման ծրագրերի քննարկմանը Միջազգային փորձագիտական հանձնաժողովի նիստերին /23.07.09-26.07.09/ ներկայացնելու համար: Ծրագրերը ներկայացրեցին փորձարարական, տիեզերական ճառագայթների, տեսական և արագացուցչային ֆիզիկայի բաժանմունքների ղեկավարները:
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը ներկայացրեց Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունները` զարգացնել միջուկային ֆիզիկան, ներկայացնել հստակ ծրագիր ԵրՖԻ-ի հեռանկարների մասին, ԵրՖԻ-ն դարձնել Ազգային լաբորատորիա:
  • Քննարկեցին և որոշեցին ստեղծել հանձնաժողով, որը կարտահայտի ինստիտուտի տեսակետը Ազգային լաբորատորիայի գաղափարի վերաբերյալ` հնարավոր կառավարման ձևը, կառուցվածքը և գիտական ուղղությունները:
  • Քննարկեցին և ընդունեցին ԳԽ-ի հանձնաժողովի առաջարկությունները` դիմել նախարարին տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու խնդրանքով, ստեղծել հանձնաժողով ԳԽ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, ստեղծել հանձնաժողով ՀՀ գիտության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներ մշակելու համար:
  • Լսեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն.Երիցյանի տեղեկատվությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ` ԵրՖԻ-ն վերանվանել Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային լաբորատորիայի:
  • Ստեղծեցին հանձնաժողով հետևյալ հարցերը քննարկելու համար` ԳԽ-ի քննարկման արդյունքներից ելնելով պատրաստել առաջարկություններ կառավարության որոշման վերաբերյալ , պատրաստել Ազգային Լաբորատորիայի Կանոնադրությունը և գիտական ծրագիրը:
  • Լսեցին ԵրՖԻ-ի գիտա-տեխնիկական, փորձարարական և արագացուցչային բազայի զարգացման հեռանկարները:
  • Քննարկեցին և ընդունեցին ԳԽ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի առաջարկությունները ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որոշեցին այդ առաջարկությունները ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարին:
  • Քննարկեցին ԱԱԳԼ-ի բազային ֆինանսավորման հայտը, ներկայացված էկոնոմիկայի նախարարությանը:
  • Քննարկեցին իզոտոպների արտադրման բաժանմունքի ստեծման և ծրագրի հարցը, ընդունեցին, որ այն արտադրական բաժանմունք է:
  • Քննարկեցին բարձր էներգիաների ֆիզիկայի և աստղաֆիզիկայի տվյալների վերլուծության կենտրոնի ձևավորման հարցը: Որոշեցին շարունակել այդ քննարկումները:
  • Ստեղծեցին հանձնաժողով երիտասարդ աշխատակիցների խրախուսման համար կանոնակարգ ստեղծելու նպատակով: Որոշեցին բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հրատարակումը վերցնել որպես բազային չափանիշ և ավելացնել բաժանմունքների կարծիքը:
  • Ի գիտություն ընդունեցին ինստիտուտի գիտական ծրագիրը մշակող ԳԽ-ի հանձնաժողովի միջանկյալ հաշվետվությունը:
  • Քննարկեցին Ներսես Երիցյանի զեկույցը Ազգային լաբորատորիայի կարգավիճակի և կանոնադրության մասին: Առաջարկեցին Ն.Երիցյանին ԳԽ-ին ներկայացնել ինստիտուտի ձևափոխությունների նախագիծը, հաշվի առնելով ԳԽ-ի անդամների կողմից հնչեցրած դիտողությունները:
  • Որոշեցին ներկայացնել նախարարին հետևյալ առաջարկությունները` Կանոնադրությունից հանել Միջազգային փորձագիտական խորհրդակցական և կառավարման խորհրդակցական մարմինները, պահպանել ԳԽ-ի լիազորությունները, և տեղակալների նշանակումը վերապահել տնօրենին:
  • Քննարկեցին ԳԽ-ի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հաշվետվությունը Կանոնադրության ստեղծման և գիտական ուղղությունների վերաբերյալ, ընդունեցին ի գիտություն:
  • Քննարկեցին ինստիտուտի ներսում մասնաճյուղ ստեղծելու հարցը, որոշեցին կասեցնել մասնաճյուղի ստեղծման գործընթացը և խնդրել նախարարին որոշում ընդունել ինստիտուտի ԳԽ-ի կարծիքը ստանալուց հետո:
  • Քննարկեցին ԱԱԳԼ-ի կանոնադրության այն հարցերը, որոնք հակասում են ՀՀ Գիտության մասին օրենքին և փոփոխություններ մտցնելու համար պատրաստել նախարարին հասցեագրված նամակ:
  • Քննարկեցին կես դրույքով աշխատողներին հեռացնելու հարցը, որոշեցին մշակել կես դրույքով աշխատողների կարգը:
  • Լսեցին բազային ֆինանսավորման հայտերի ներկայացման կարգը:

Themes Submitted for Basic Financing

Theoretical Physics

,

Cosmic Physics

Experiments on Accelerators Abroad

Applied Physics

Applied and Fundamental Projects on ANL Accelerator

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՆՈՏԱՑԻԱՆԵՐ

--------------------------------------------------------------------------------------------------------

The Prime Minister of the Republic Of Armenia Decree

  • ՀՀ կառավարական որոշում «Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին

  • ՀՀ կառավարության որոշում «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու, ՀՀ վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի N416-Ա որոշմամբ ստեղծված միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացություններին և առաջարկներին հավանություն տալու, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N98 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
    (էջ1) (էջ2)

  • Տեղեկանք-հիմնավորում «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու, ՀՀ վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի N416-Ա որոշմամբ ստեղծված միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացություններին և առաջարկներին հավանություն տալու, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N98 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման մասին
    (էջ1) (էջ2) (էջ3)

  • Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունները և առաջարկությունները
    (էջ1) (էջ2) (էջ3) (էջ4) (էջ5) (էջ6) (էջ7)