Երևանի ֆիզիկայի  ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը  հիմնել  են տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիա, որի համաղեկավարներն են  Ռուբեն Մանվելյանը  Երևանի ֆիզիկայի ինստիտուտից և Արմեն Ներսիսյանը  Երևանի պետական համալսարանից: Դեկտեմբերի 17-ին Աբդուլ Սալամի անվան  Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի կողմից այդ  լաբորատորիան ճանաչվել է, որպես պաշտոնապես գործող  կենտրոն: Դա հնարավորություն է  տալիս ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի  ֆիզիկոս տեսաբանների հետ, ընդգրկելով  նաև ուսանողներին և ասպիրանտներին: Սպասվում են արևմտյան անվանի գիտնականների այցելություններ Երևան: Նորաբաց կենտրոնին մաղթում ենք աշխատանքային մեծ հաջողություններ: