Կառավարությանն անհրաժեշտ է հուսալի և բազմակողմանի ցուցիչներ գիտական և կրթական հաստատությունների իրական հզորությունը չափելու և զարգացնելու համար, ինչպես նաև հասկանա դրանց բարելավման և համագործակցության հնարավորությունները և վերահսկի դրանց առաջընթացը:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունը կայանում է` Հայաստանում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում համաշխարհային կարգի հետազոտությունների կատարումը: Վերոնշյալ նպատակին հասնելու համար, լաբորատորիայի գիտնականները մասնակցում են աշխարհի խոշորագույն գիտական համագործակցություններին, առաջարկում են գիտական ծառայություններ և սարքավորումներ` հայկական միջուկային բժշկությանը, արդյունաբերական և մշակույթային ուսումնասիրություններին: Ազգային լաբորատորիան մագիստրատուրայում և ասպիրանտուրայում բարձրակարգ կրթության չափանիշներ կիրառելով` ցույց է տալիս, որ գիտությունն ու կրթությունն, իսկապես, կարող են ապահովել Հայաստանի զարգացումը: Սույն նյութում ներկայացված է միջազգայնորեն ընդունված գիտական արդյունքների ցուցիչների հիման վրա կատարված` թվային վերլուծության ընթացիկ նկարագիրը... Ամբողջական նյութը կարող եք կարդալ կից ֆայլում: