TEPA 2013 end-page-001

 

Մթնոլորտում բարձր էներգիայի երևույթի ուսումնասիրությունը` եզակի տեղեկատվություն է տալիս ստորին և վերին մթնոլորտային շերտերում ամպրոպի ընթացքում մասնիկների արագացման մասին: Մթնոլորտում և մոտակա տիեզերքում` էլեկտրոնների, պոզիտրոնների, գամմա ճառագայթների և նեյտրոնների մեծ հոսքերի գոյացումը կապված են ամպրոպների ձևավորման հետ և կարող են կիրառվել ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքների մոնիտորինգի համար: “Փախչող” հեղեղներից առաջացած էներգետիկ էլեկտրոնների, ֆոտոնների և նեյտրոնների մեծ հոսքերը` պոտենցիալ վտանգ են ներկայացնում օդանավերի անձնակազմի, ուղևորների և էլետրոնային համակարգերի համար:
Բարձր էներգիայի այս երևույթները քննարկելու նպատակով` Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Նոր Ամբերդ միջազգային գիտաժողովների կենտրոնում կազմակերպվեց գիտաժողով` “Կայծակներ և Տարրական Մասնիկների Արագացում” անվամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն էին` ԵրՖԻ-ի կոսմիկական ճառագայթների բաժանմունքը և Մոսկվայի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը` Հայաստանի Գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ: ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Հայաստանից ժամանած 30 գիտնականներ մասնակցեցին գիտաժողովին:
Ելույթները կենտրոնացած էին ամպրոպային վերգետնյա աճերի (TGE) և երկրային գամմա ճառագայթների բռնկումների (TGF), ինչպես նաև սարքավորումների միջոցով` մթնոլորտային բարձր էներգիայի երևույթների ուսումնասիրությունների վրա:
Մթնոլորտում բարձր էներգիայի ֆիզիկայի նոր զարգացող թեմայի առավելի հետաքրքիր խնդիրների վերաբերյալ քննարկումները` լուսաբանում էին հետևյալ հարցերը` ի ՞նչ կարող են գիտնականները հասկանալ TGE-ների և TGF-ների համեմատություններից, կա ՞ արդյոք պատճառահետևանքային կապ մասնիկների հոսքերի և մթնոլորտային պարպումների միջև, արդյոք TGE-ների և TGF-ների տվյալների բազաները հասանելի՞ են հանրությանը, կարո՞ղ է արդյոք մեկ տեսական հիմքը բացատրել Երկրի մթնոլորտում էներգետիկ բոլոր դեպքերը (TGEs, TGFs):
Մասնակիցները համակարծիք էին, որ ամպրոպաբեր ամպերում բարձր էներգիայի երևույթների ուսումնասիրությունը մտնում է նոր, ինտեսիվ զարգացման փուլ: Արբանյակային և օդապարիկային նոր հետազոտությունները բացառապես ամպրոպաբեր ամպերից օպտիկական, ռադիո և գամմա ճառագայթների արտանետումների գրանցման համար են: Աշխարհի մի քանի երկրների հետազոտական նոր խմբերը TGE գրանցման համար տեղադրում են մասնիկների դետեկտորներ: TGF և TGE դեպքերը բացատրելու համար մշակվում և փորձարկվում են նոր մոդելներ: Երկրի մակերևույթի վրա մասնիկների ուժգին հոսքի ուղղակի չափումները` կարող են կիրառվել TGF-ի մոդելների պարամետրերը հարմարեցնելով: 
Վերջերս՝ <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում տպագրվեց TEPA-2013 նյութերի ժողովածունhttp://www.yerphi.am/images/TEPA_2013_end.pdf: TEPA 2013 որոշ հոդվածներ գիտաժողովից հետո տպագրվեցին և տեղ գտան այս ձեռնարկում: Ինչպես նաև, TEPA 2013-ից հետո TGE նոր գրանցված /կամ ուսումնասիրված/ հետաքրքիր դեպքերի մասին 4 հոդվածներ` նույնպես ներառված են այս ձեռնարկում:

TGE-ի նոր ակնկալվելիք դեպքերը` կքննարկվեն 2014 թվականի սեպտեմբերի 22-26 Tepa 2014 գիտաժողովի ժամանակ: Մենք ուրախ կլինենք հյուրընկալել աշխարհի առաջատար գիտնականներին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Նոր Ամբերդ միջազգային գիատաժողովների կենտրոնում: