Սույն թվականի մարտի 20-ինԱ.Ի.Ալիխանյանի Ազգային Գիտական Լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Գիտական Խորհուրդի հատուկ նիստումքննարկվեց`ԱԱԳԼ-ի արագացուցչային համալիրի արդիականացման և միջուկային ֆիզիկայի գիտափորձերի անցկացումը:ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆ.՝ Ա. Սիրունյանը, իր ելույթում ներկայացրեց ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայի բնագավառում գիտափորձեր անցկացնելու համալիր նախագիծը`«Էլեկտրոնային Սինքրոտրոնի ձևափոխումը նոր տիպի արագացուցչի (առանց արագացման, ժամանակային առումով ձգված  > 3մվրկ,stretcher mode ) » E=30÷75 ՄէՎէներգիայով  էլեկտրոնային փունջստանալու համար, ինչպես նաև  փորձարարական  երկարաժամկետ հետազոտական ​​ծրագիրը` «Թեթև միջուկների կլաստերային կառուցվածքների ուսումնասիրությունը երեք-մասնիկանի ֆոտոճեղքման ռեակցիաներում» :

Էլեկտրոնային սինքրոտրոնինոր ռեժիմի առավելությունը կայանումէբավականաչափ բարձր ինտենսիվությամբ (1 մկԱ) և ցածրաղմուկ աշխատանքային միջավայրի պայմաններով: Այնկապահովիէլեկտրոէներգիայի ցածր շահագործման ծախսեր և թույլ կտա համեստ ֆինանսավորմամբ միջուկային ֆիզիկայի ոլորտում իրականացնել արդիական փորձարարական աշխատանքներ:

Առաջարկվող ուսումնասիրությունները վերաբերում են միջուկայինֆիզիկայիհիմնարար, ժամանակակից և արդիական խնդիրներին թեթև միջուկների (He, Li, Be, C) հիմնական և գրգռման նեղ ռեզոնանսային վիճակների կլաստերային կառուցվածքի հետազոտմանը երեք մասնիկանի ֆոտոճեղքման ռեակցիաներում:

Վերջին տարիների տեսական և փորձարարական հետազոտությունները ցույց են տալիս, որ 

կլաստերների ուսումնասիրումը կարևոր նշանակություն  ունի աստղաֆիզիկայի համար՝ կապված տիեզերական միջուկային սինթեզի երևույթի հետ: Ծրագրի արդիականությունը հաստատում է այն փաստը, որ այսպիսի  ֆիզիկայի հետազոտման ուսումնասիրություններ կատարվումեն  աշխարհի  տարբեր Միջուկային Կենտրոններում՝ տարբեր փնջերով 6Li - (Ճապոնիա, Ռուսաստան), 3He -(Հարավային Աֆրիկա), α-մասնիկներ (Ուկրաինա),  π-մեզոն  -(ԱՄՆ) , ֆոտոն/էլեկտրոնփնջեր  (Ուկրաինա, Ֆրանսիա, Շվեդիա, ԱՄՆ): Սակայն փորձարարական տվյալները բարձր գրգռման էներգիաների տիրույթում սակավենև  հակասական: Խնդիր կա լրացնել փորձնական տվյալների պակասը և ստուգել միջուկային մոդելների կանխատեսումներըՀատկանշական է, որ առաջարկվող ֆիզիկական ծրագրի վերաբերյալ կարծիքների համար դիմել ենք մի շարք կենտրոններ` Լունդի Համալսարան (Շվեդիա)- պրոֆ.Բենտ Շրոդեր,Բիրմինգհեմի միջուկային հետազոտությունների կենտրոն (ՄեծԲրիտանիա)-պրոֆ.Մարտին Ֆրեեր,Ռուսաստանի`ՄՊՀ-պրոֆ.Բ.Իշխանով,ՄՀԻ-պրոֆ. Վ.Նեդորեզով, ՄՖՀԻ- պրոֆ.Յու.Գուրով, Խարկովի Ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի տնօրեն – պրոֆ.Ա.Դովբնյա և նույն ինստիտուտի բաժնի վարիչ-պրոֆ. Պ.Սորոկին և նշված անվանի գիտնականների կողմից՝ ծրագիրը  հավանության է արժանացել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԱԱԳԼ-ի Գիտական Խորհուրդը որոշեց, հավանություն տալառաջարկված նախագծին և երաշխավորել ի կատարման ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական նպատակային-ծրագրային նախագծի հայտ ներկայացնել: