Վրաստանն ընտրել է ամերիկյան գիտակազմակերպչական ուղղությունը (գիտության բարեփոխումների ռազմավարությունը բաց աղբյուրներում բացակայում է). մասնավորապես՝ վերացվել է Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, և բոլոր ինստիտուտները միացվել են բուհերին։

Ադրբեջանում ընթացող գիտության բարեփոխումները նույնպես կրում են համակցված բնույթ։ Այստեղ ևս կիրառվում է տարբեր երկրների փորձը (գիտության բարեփոխումների ռազմավարությունը, ինչպես Վրաստանի դեպքում, բաց աղբյուրներում բացակայում է)։

Գիտության բարեփոխումների ընթացքը և դրանց արդյունքներն ավելի լավ պատկերացնելու ընդունված ճանապարհներից մեկը գիտաշխատողների տված արդյունքների գիտաչափական տվյալների համեմատումն է։

Աշխարհում գիտության ոլորտի ամենահամապարփակ տեղեկատվական շտեմարանը համարվում է Elsevier2 հրատարակչական կորպորացիայի կողմից ստեղծված Scopus3 գիտաչափական-տեղեկատվական բազան։ Այն տրամադրում է հոդվածների, հղումների, գրախոսվող գրականությանը հետևելու և այն վերլուծելու նորարարական գործիքներ։ Ներառում է առավել համապարփակ ակնարկ աշխարհի գիտական արտադրանքի մասին տարբեր ոլորտներում՝ բնական և հումանիտար գիտություններ, տեխնոլոգիաներ, բժշկություն, հասարակական գիտություններ, արվեստ և այլն։

1996թ. սկսած՝ Scopus-ը տրամադրում է տեղեկություններ աշխարհում տպագրվող հազարավոր գիտական ամսագրերի հոդվածների և գրախոսվող գրականության վերաբերյալ։ Ներկայում այդ ցուցակում ընդգրկված են 5 հազար հրատարակչություններում տպագրվող 18 հազար գիտական ամսագրեր։

Scopus-ի գիտաչափական գործիքներին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան գրանցում, սակայն տրամադրվում է նաև բաց տեղեկատվություն, որը նույնպես պակաս հետաքրքիր չէ։

SCImago Jouranl & Country Rank (SJR)4 տեղեկատվական պորտալում կարելի է ծանոթանալ ինչպես ամսագրերի, այնպես էլ առանձին երկրներին վերաբերող գիտաչափական տվյալներին։

SJR-ը հնարավորություն է տալիս պարզել, թե քանի հոդված է տպագրվել, որ ոլորտներում, քանի հղում է եղել այդ հոդվածներին, քանի հոդված է տպագրվել միջազգային համագործակցությամբ և այլն։

Գիտական արտադրանքի մասին կարելի է դատել SJR-ի կողմից տրամադրվող տվյալներից։

Գիտության բարեփոխումների արդյունավետության մասին կարծիք կազմելու համար ճիշտ է դիտարկել գիտաչափական տվյալների թվային փոփոխության դինամիկան բարեփումների մեկնարկից սկսած՝ 2008-2012թթ.։

Քանակական և որակական որոշ տվյալներ, ըստ երկրների, ներկայացված են աղյուսակների տեսքով.

Աղյուսակում ներկայացված տվյալներից հետևում է, որ վերջին 5 տարում Հայաստանում աշխատող գիտաշխատողների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հոդվածների թիվը կրկնապատկվել է, ավելացել է միջազգային համագործակցության արդյունքում տպագրվող հոդվածների թիվը, մեծացել է մասնաբաժինը Scopus-ի կողմից ներկայացված՝ ամբողջ աշխարհում տպված հոդվածներում։ Բարձր է նաև հղումների բացարձակ թիվը։

Աղյուսակում ներկայացված որոշ տվյալների թվային արժեքները 2008-ից հետո նվազել են, մասնավորապես՝ հղումների և ինքնահղումների թիվը, հղումների և ինքնահղումների հարաբերությունը հոդվածների թվին, հղումով և ինքնահղումով հոդվածների թիվը, իսկ առանց հղումների հոդվածների թիվն աճել է։

Այս երևույթը բացատրվում է նրանով, որ տվյալները սկսում են ամբողջական դառնալ միայն 4-5 տարի հետո։ Քանի որ հոդվածները նոր են տպագրվել, նրանց վրա հղումներն էլ դեռ քիչ են, և հետևաբար՝ հղումներից կախված մնացած գիտաչափական տվյալների թվային արժեքները նույնպես փոքր են։

Վրաստանի պարագայում պատկերն այլ է։ Այստեղ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները շոկային բնույթ են կրել, քանի որ կտրուկ անցում կատարվեց գիտության կառավարման խորհրդային համակարգից (որն ավելի մոտ էր եվրոպական համակարգին) ամերիկյան համակարգի։

Ներկայացված տվյալներից երևում է, որ տպագրվող հոդվածների թիվն աճում է, բայց դանդաղ։ Միջազգային համագործակցությունը վերջին 5 տարիներին մնում է նույն մակարդակին։ Չի փոխվում նաև մասնաբաժինը աշխարհում տպագրվող հոդվածների ընդհանուր թվում։ Հղումների բացարձակ թիվը մոտ 35%-ով զիջում է հայ հեղինակների հոդվածների հղումներին։

Scopus-ի տրամադրած տվյալներից երևում է, որ Ադրբեջանում իրականացվող գիտության բարեփոխումները նույնպես որոշակի արդյունք տալիս են, որի պատճառը, սակայն, մեծ մասամբ արդյունք է ֆինանսավորման ծավալների ավելացման։

Ավելացել է տպագրվող հոդվածների թիվը։ Ակտիվացել է նաև միջազգային համագործակցությունը։ Չի փոխվել Ադրբեջանի գիտաշխատողների հեղինակած հոդվածների մասնաբաժինն աշախարհում տպագրված հոդվածների ընդհանուր թվի մեջ։

Բերված տվյալներից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի հեղինակների հոդվածների հղումների թիվը մոտ 3 անգամ զիջում է հայ հեղինակների հոդվածների հղումներին։

Երեք երկրների գիտության բարեփոխումների ընթացքը և գիտնականների աշխատանքների արդյունավետությունն ավելի ամբողջական դարձնելու համար ճիշտ է անդրադարձ կատարել նաև այլ տվյալներին, որոնք բացակայում են Scopus-ի բաց շտեմարանում, մասնավորապես՝ գիտության պետական ֆինանսավորման ծավալները բացարձակ թվերով և ՀՆԱ մասնաբաժնով, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ընդգրկված մարդկանց թիվն այս երեք երկրներում և հազար գիտաշխատողի հաշվով տպագրված հոդվածների թիվը (տե՛ս Աղյուսակ 4).

Աղյուսակում բերված գումարները հաշվված են ԱՄՆ դոլարով և հաշվի չեն առնված միջազգային, միջպետական և այլ՝ մասնավոր, դրամաշնորհային ծրագրերով ստացված գումարները։

Բաց աղբյուրներում առայժմ բացակայում է աղյուսակում բերված տեղեկատվությունը, բայց կան 2010թ. տվյալները UNESCO Science Report6 հաշվետվությունում։ 2010-ից հետո որոշ տվյալներ փոխվել են, բայց ընդհանուր պատկերացում կարելի է կազմել դինամիկայի մասին։

Աղյուսակ 4-ի տվյալներից երևում է, որ գիտությանը տրամադրվող գումարները, չնայած Հայաստանում ծավալով ամենափոքրն են, արդյունավետության տեսանկյունից ավելի լավ են ծախսվում, և գիտական արդյունքը, հարևանների համեմատ, ամենաբարձրն է, ինչը վկայում է վերջին 5 տարիների բարեփոխումների դրական ընթացքի մասին։ Ե՛վ Վրաստանը, և՛ հատկապես Ադրբեջանը զիջում են Հայաստանին գիտության ոլորտում կատարվող ծախսերի արդյունավետությամբ և գիտական արդյունքի քանակով ու որակով։

1 http://scs.am/index.php?page=razm_crag&hl=am_AM

2 http://www.elsevier.com/

3 http://www.elsevier.com/online-tools/scopus

4 http://www.scimagojr.com/

5 Վրաստանի դեպքում գիտությանը տրամադրվող բյուջետային հատկացումների մասին հստակ տվյալներ չկան։

6 http://unesdoc.unesco.org/images/0018/001899/189958e.pdf

Տիգրան Հարությունյան 
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Ուսումնական կենտրոնի ղեկավար

- See more at: http://www.nt.am/am/news/191206/#sthash.3jjkXsIR.dpuf

Source: http://www.nt.am/am/news/191206/