Կառավարությանն անհրաժեշտ է հուսալի և բազմակողմանի ցուցիչներ գիտական և կրթական հաստատությունների իրական հզորությունը չափելու և զարգացնելու համար, ինչպես նաև գտնելու համար դրանց բարելավման հնարավորությունները և վերահսկի առաջընթացը:
 
Քանակական վերլուծությունը և դրա հիման վրա կատարված եզրակացությունը գիտական հաստատությունների և ծրագրերի կատարած հետազոտությունների գնահատման հիմնական գործիքն է: Հետազոտությունների հրապարակված արդյունքները չափազանց մասնագիտական են և խրթին: Հետևաբար, անհատական փորձի և ինտուիցիայի հիման վրա գիտական ծրագրերի գնահատումը, կարող է հանգեցնել գիտական հաստատությունների ֆինանսավորման որոշման զգալի անհամամասնությունների: Մյուս կողմից, ֆինանսավորման չափը պետք է կտրուկ ավելացնել այն ազգային լաբորատորիաների և այլ գիտական հաստատությունների համար, որոնք կատարում են խոստումնալից հետազոտություններ և ավելի լավ են օգտագործում գիտության մեջ կատարված ներդրումները: Ցավոք, սովորաբար միայն մասնագիտական հանձնաժողովների գնահատականն է հանդես գալիս որպես որոշիչ, որով պետական պաշտոնյանները ընդունում են գիտության քաղաքականության մասին որոշումներ: Քանակական վերլուծությունների հիման վրա կատարված հուսալի և թափանցիկ գնահատման ընթացակարգի կարիքը վերջին տարիների ընթացքում մեծապես ընդլայնվել է: Հետազոտության քանակական և որակական ցուցիչները օգնում են պետական պաշտոնյաներին՝ ելնելով հետազոտությունների արդյունքների գնահատման համաշխարհային և տեղական չափանիշներից, որոշել հաստատության կարգավիճակը:
 
Գիտական ցուցիչների ուսումնասիրությունները կատարվում են պարբեբար՝ բազմաթիվ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների և ընկերությունների կողմից, որոնցից հեղինակավոր են համարվում Թոմպսոն-Ռոյթերզը, Գուգլը և ուրիշներ: Ըստ միջազգային չափանիշների՝ Թոմպսոն Ռոյթերզի, Գիտության ցանց (Thomson Reuters, Web of Science) կողմից դասակարգված ամսագրերը պետք է օգտագործվեն հաշվարկային հրատարկությունների և հղումների համար: Մասնագիտական ամսագրերում հրատարակված հոդվածների քանակը անհատի և հաստատության հետազոտական արդյունավետության համար լավագույն ցուցիչներն են:
 
Ներկայացնում ենք միջազգայնորեն ընդունված գիտական արդյունքների ցուցիչների հիման վրա կատարված թվային վերլուծության ընթացիկ նկարագիրը Հայաստանի համար: Վերջին երեք տարիների Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և այլ հայկական խոշորագույն գիտական հաստատությունների ցուցանիշները հիմնված են Թոմսոն Ռոյթերզի տվյալների շտեմարանի վրա (Աղյուսակ 1):
 
Աղյուսակ 1.
.

հ/հ

Գիտականկազմակերպություններիանվանումը

2012

2013

2014

h-

index

հրատ

հղում

հրատ

հղում

հրատ

հղում

1.

Երևանիֆիզիկայիինստիտուտ

325

8400

290

9800

230

7700

85

2.

Երևանիպետականհամալսարան

210

1240

220

1340

165

1250

31

3.

Աշտարակ- Ֆիզիկականհետազոտություններիինստիտուտ

                       Ռադիոֆիզիկայիևէլեկտրոնիկայիինստիտուտ

52

230

47

320

39

275

18

4.

Բյուրականիաստղադիտարան

30

120

16

125

19

139

13

5.

Երևանիպետականբժշկականհամալսարան

31

120

24

190

27

210

12

6.

Մոլեկուլայինկենսաբանությանինստիտուտ

17

115

19

113

8

95

12

7.

Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարան

23

72

16

86

16

90

11

8.

Մոլեկուլիկառույցիուսումնասիրություններիկենտրոն

7

55

11

57

8

53

11

9.

Հ. Բունիաթյանիանվանկենսաքիմիայիինստիտուտ

17

80

22

79

8

60

9

10.

Հայաստանիպետականճարտարագիտականհամալսարան

16

72

10

71

12

62

9

11.

Ֆիզիկայիկիրառականպրոբլեմներիինստիտուտ

17

65

18

108

12

90

9

12.

Նալբանդյանիանվ. Քիմիականֆիզիկայիինստիտուտ

8

32

7

44

6

60

9

13.

Հայաստանիամերիկյանհամալսարան

12

33

2

32

10

34

8

14.

Նուրբօրգանականքիմիայիինստիտուտ

15

33

21

19

17

28

4

15.

ՔԵՆԴԼ

1

13

1

14

2

12

4

 
Տվյալները վերցված են http://apps.webofknowledge.com կայքից 2014թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ: Վերջին սյունակում բերված են 2006-2014թթ-ի համար միջինացված h-index ցուցանիշը, որը ուղիղ կերպով կապված է գիտական արդյունքների քանակական և որակական հատկանիշների հետ: Ըստ Թոմսոն-Ռոյթերսի տվյալների Հայաստանում գործող մնացած մոտ 50 գիտական կազմակերպությունները 2014թ.-ին հրատարակել են Հայաստանի բոլոր հրատարակումների 11% –ը, որոնց վրա կատարված հղումները կազմում են ամբողջ հղումների 5%-ը:
 
2014 թվականին Հայաստանի բոլոր գիտական կազմակերպությունների կողմից տպագրված հոդվածների թվի և նրանց վրա հղումների բաշխումը ըստ ինստիտուտների բերված են ներքևի դիագրամներում։ 
 
ԵրՖԻ-ի գիտնականները` ըստ հաստատությունների գիտական արդյունքների գնահատման երկու հիմանական ցուցիչների (հրատարակումներ և հղումներ), զբաղեցնում են առաջատար դիրք: Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերջին տարիներին բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 35%–ը, և որ ավելի կարևոր է, Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 76%–ը բաժին է ընկնում ինստիտուտի աշխատանքներին: ԵրՖԻ-ի հոդվածների վրա հղումների քանակի հսկայական առավելությունը բացատրվում է նաև գիտական ամսագրերի առավել բարձր ազդեցության գործոնով, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները հրատարակում են իրենց հետազոտությունների արդյունքները:
 
Սարգիս Թարոյան
 
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն