Նրա տեղեկացմամբ՝ մինչև 2014 թ-ի վերջ ՄԲԿ-ում կմոնտաժվի արդեն Հայաստանում գտնվող ցիկլոտրոնային արագացուցիչը. շինարարությունը հիմնականում ավարտել են, ներկայում մոնտաժվում են հատուկ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են կենտրոնն աշխատեցնելու համար։ «ԵրՖԻ-ի աշխատակիցները հիմնականում ձեռնամուխ են լինելու իզոտոպների ստացման եղանակների ուսումնասիրման և արտադրման տեխնոլոգիայի զարգացմանը, ինչպես նաև միջուկայի ֆիզիկայի

Նա հավելեց, որ ինչպես գործարանային տեխնոլոգիայով արտադրվող, այնպես էլ ԵրՖԻ-ի մասնագետների կողմից մշակված տեխնոլոգիայով ՄԲԿ-ումարտադրվող իզոտոպներն օգտագործվելու են ՄԲԿ-ում շահագործվելիք PET և Spect աշտորոշիչ սարքերի համար. Հայաստանի երեքբուժհաստատություններում կիրառվող մեկական Spect տեսակի սարքերի համար օգտագործվում է արտասահմանից ներկրվող տեխնեցիում98մ իզոտոպի գեներատորներ: ԵրՖԻ-ն արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում է այդ իզոտոպի ստացման եղանակները արագացուցչային մեփոդներով: Երեք տարի առաջ ԱԱԳԼ-ում ստեղծված Իզոտոպների ուսումնասիրության և արտադրության բաժինը ակտիվորեն զբաղվում է դրանով»,- ընդգծեց Չիլինգարյանը՝ հավելելով, որ տեխնեցիումի ստացման գիտափորձեր արդեն անցկացվել են ԱԱԳԼ-ի էլեկտրոնային արագացուցիչի վրա, և  լաբորատորիայի գիտնականները պատրաստվում են ցիկլոտորնի  վրա ստանալ տեխնեցիում՝ Spect ախտորոշիչ համակարգերի համար։

 «Եթե հաջողվի ՄԲԿ-ում ապահովել  PET-ի և Spect-ի համար տարբեր տեսակների իզոտոպների միաժամանակյա արտադրությունը,դա շատ հետաքրքրիր կլինի ոչ միայն բժշկական , այլև գիտական առումով, քանի որ աշխարհում այժմ պակասում են տեխնեցիումի ստանալու հզորությունները:

Գիտօջախի ղեկավարի տեղեկացմամաբ՝ ՄԲԿ-ի ցիկլոտրոնային արագացուցչի վրա, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարաւթյան Գիտության պետական կոմիտեի հայտերի, 2015 թվականին պլանավուրվում է կատարել 5 գիտափորձ, որտեղ ցիկլոտրոնի արագացրած պրոտոնային փնջերը կօգտագործվեն ոչ միայն ֆիզիկայի, այլև կենսաբանության, արդյունաբերական տեխնոլոգիաների հետազոտություններ կատարելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե ԱԱԳԼ-ն կադրային ինչ մասնակցություն է ուենանլու ՄԲԿ-ի աշխատանքներին, Չիլինգարյանը մանրամասնեց, որ դրանց, ըստ ամենայնի, կներգրավվի լաբորատորիայի Իզոտոպերի ուսումնասիրության և արտադրության  ամբողջ բաժինը՝ 20-25 գիտաշխատողով, որը վերջին տարիներին համալրվել է շատ երիտասարդներով։ Բացի այդ, գիտափորձերի նախապատրաստմանը, շուրջ 20 աշխատակիցների ներգրավմամբ, կմասնակցի փորձարարական  ֆիզիկայի բաժանմունքը։

Մյուս կողմից, ըստ պրոֆեսոր Չիլինգարյանի, փորձարարական  ֆիզիկայի բաժանմունքն ունի նաև սեփական ծրագրերը. թեև դրա աշխատակիցները մշտապես մասնակցում են արտերկրի արագացուցիչներով կատարվող գիտափորձերին, նրանք ցանկանում են վերսկսել գիտափորձերը նաև ԵրՖԻ-ի «հիսունամյա» ԱՐՈՒՍ սինխրոտրոնային արագացուցչով՝ այն պարզեցված ռեժիմով շահագործելով։ 

Source: http://armenpress.am/arm/news/760020/armenian-physicists-will-participate-in-isotope-production-for-tumor-diagnosis.html