Ա. Ալիխանյանի ազգային լաբորատորիայում /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ տեղադրվեց ժամանակակից ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրը: Թերմո Էլեկտրոն Կորպորացիայի (Thermo Electron Corporation) /ԱՄՆ/ կողմից արտադրված ARL QUANT’X դիսպերսիվ ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրը ժամանակակից գործիք է, որի զգայությունը 10-100 ppm /յուրաքանչյուր միլիոնի համար/ է ` Na մինչև U տարրերի վերլուծություններ: Սա ժամանակակից սարք է, որն արագ, բարձր արդյունավետությամբ կատարում է ցանկացած տեսակի նյութի` այդ թվում պինդ նյութերի, փոշու և հեղուկի բազմատարր ուսումնասիրություն: Ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրի բազմաթիվ կիրառությունների մեջ են մտնում` շրջակա միջավայրի, քիմիայի, հանքարդյունաբերության, հնագիտության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի և մետաղական արդյունաբերության ուսումնասիրությունները: 

Այժմ ԵրՖԻ-ի մասնագետները մշակում են մեթոդներ սպեկտրոմետրի տարբեր կիրառությունների համար: Այս սարքը կծառայի հայ գիտական համայնքին և արդյունաբերությանը: Ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրի ձեռքբերման միջոցները տրամադրվել են Գիտությունների պետական կոմիտեի կողմից` որպես ենթակառուցվածքների համար նախատեսված հատուկ դրամաշնորհ: 

c

 

Աղբյուրը՝ http://my.mamul.am/am/post/25843/%D5%A1-%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%BF%D5%A1%D6%80%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BC%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A3%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%BC%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE