Նոյյան Տապան լրատվական կենտրոնի կայքում փետրվարի 6-ի “Տիգրան Հարությունյան. Գիտության վիճակը թվերով՝ Հարավային Կովկասի երեք երկրներում” (http://www.nt.am/am/news/191206/) հոդվածից տեղեկանում ենք, որ Հայաստանում վերջին 5 տարիների բարեփոխումների հետևանքով, և Վրաստանը, և՛ հատկապես Ադրբեջանը զիջում են Հայաստանին գիտության ոլորտում կատարվող ծախսերի արդյունավետությամբ և գիտական արդյունքի քանակով ու որակով։ Համոզված ենք, որ եթե հոդվածագիրը խորամուխ լիներ և փորձ աներ վերլուծելու առանձին վերցրած Հայաստանի գիտական կազմակերպությունների արդյունքները, ապա հեշտությամբ կգտներ այդ վերելքի “մեղավորին” – դա Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան է` Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:
Նայենք թվերին: Ըստ միջազգային չափանիշների՝ Թոմպսոն Ռոյթերզի, Գիտության Ցանց (Thomson Reuters, Web of Science) կողմից դասակարգված ամսագրերը պետք է օգտագործվեն որպես հաշվարկային` հրատարկությունների և  հղումների համար:   Ըստ Թոմպսոն Ռոյթերս տվյալների շտեմարանի` 2008-2012թ.թ. հայաստանյան և ԵրՖԻ-ի հետազոտողների կողմից հրատարակված հոդվածների քանակը և նրանց վրա կատարված հղումների քանակը  ներկայացված է աղուսակ 1-ում.
 

Աղյուսակ 1

Տարի

2008

2009

2010

2011

2012

Հրատ.

Հղում.

Հրատ.

Հղում.

Հրատ.

Հղում.

Հրատ.

Հղում.

Հրատ.

Հղում.

Հայաստան

670

3000

610

4200

700

4800

750

7000

910

11100

ԵրՖԻ

124

1900

126

2800

160

3000

230

4700

325

8400

 
Աղյուսակից երևում է, որ վերջին տարիների Հայաստանի ցուցանիշների աճը գլխավորապես պայմանավորված է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների տպավորիչ արդյունքներով: Այդ տարիներին աշխատանքների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵրՖԻ-ում իրագործվել են գիտական անձնակազմի որակավորման, երիտասարդ կադրերով համալրման, ենթակառուցվածքի բարելավման, գիտական միջազգային կապերի ընդլայնման միջոցառումներ: 
ԵրՖԻ-ում շարունակվել են տեսական և փորձարարական հիմնարար հետազոտությունները տարրական մասնիկների, միջուկային և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի բնագավառներում, կատարվել են Արեգակ-Երկիր կապերի  ուսումնասիրություններ, կիրառական բնույթի հետազոտություններ, երկրաֆիզիկական մոնիտորինգի ցանցերի ստեղծման աշխատանքներ:
Տպագրված հոդվածների մեծ մասը վերաբերվում են աշխարհի տարբեր արագացուցչային կենտրոնների հետ կատարված համատեղ փորձարարական հետազոտություններին: Շարունակվել են աշխարհի խոշորագույն արագացուցչի` CERN-ի Մեծ հադրոնային կոլայդերի (LHC) վրա ATLAS, CMS, ALICE  գիտափորձերը, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները աշխատում են արդեն 15 տարի և ունեն նշանակալից ներդրում: 2011 թվականին Մեծ հադրոնային կոլայդերի ծրագրի մեկնարկից հետո փորձարարական արդյունքների մեծ քանակը և հրապարակումների գագաթնակետը եղավ 2013թ.-ի Նոբելյան մրցանակը` շնորհիվ մեծ թվով գիտնականների հսկայական ներդրման:  Հայաստանը պետք է հպարտանա` վերջին տասնամյակում մասնիկների ֆիզիկայի բնագավառում ամենախոշոր հայտագործության մեջ ԵրՖԻ-ի գիտնականների համահեղինակ լինելու համար: 
Աղյուսակ 2-ում բերված են 2012 թվականի Հայաստանի խոշորագույն գիտական հաստատությունների արդյունքների ցուցանիշները` ըստ Թոմպսոն Ռոյթերզ - Գիտության Ցանց տվյալների շտեմարանի:
 
Աղյուսակ 2.
 

հ/հ

Գիտականկազմակերպություններիանվանումը

հրատ.

հղում.

h-ինդեքս

1.

Երևանիֆիզիկայիինստիտուտ

325

8400

74

2.

Երևանիպետականհամալսարան

210

1240

27

3.

Աշտարակ- Ֆիզիկականհետազոտություններիինստիտուտ

                       Ռադիոֆիզիկայիևէլեկտրոնիկայիինստիտուտ

52

230

14

4.

Երևանիպետականբժշկականհամալսարան

31

110

9

5.

Բյուրականիաստղադիտարան

30

120

10

6.

Հ. Բունիաթյանիանվանկենսաքիմիայիինստիտուտ

17

77

9

7.

Հայաստանիպետականճարտարագիտականհամալսարան

17

70

7

8.

Ֆիզիկայիկիրառականպրոբլեմներիինստիտուտ

16

57

6

9.

Նուրբօրգանականքիմիայիինստիտուտ

15

33

4

10.

Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարան

14

24

5

11.

Հայաստանիամերիկյանհամալսարան

12

33

6

12.

Մոլեկուլայինկենսաբանությանինստիտուտ

10

89

9

13.

Նալբանդյանիանվ. Քիմիականֆիզիկայիինստիտուտ

8

32

7

 
Տվյալները վերցված են http://apps.webofknowledge.com կայքից 2013թ.-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ: Վերջին սյունակում բերված են 2006-2012թթ-ի համար միջինացված h-index ցուցանիշը, որը ուղիղ կերպով կապված է գիտական արդյունքների քանակական և որակական հատկանիշների հետ:
Ըստ Թոմպսոն-Ռոյթերսի տվյալների Հայաստանում գործող մնացած 55 գիտական կազմակերպությունները 2012թ.-ին հրատարակել են Հայաստանի բոլոր հրատարակումների 17% –ը, որոնց վրա կատարված հղումները կազմում են ամբողջ հղումների 5%-ը:
ԵրՖԻ-ի գիտնականները` ըստ հաստատությունների գիտական արդյունքների գնահատման երկու հիմանական ցուցիչների (հրատարակումներ և հղումներ), զբաղեցնում են առաջատար դիրք: ԵրՖԻ-ի  հոդվածների վրա հղումների քանակի  հսկայական առավելությունը բացատրվում է նաև գիտական ամսագրերի առավել բարձր ազդեցության գործոնով, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները հրատարակում են իրենց հետազոտությունների արդյունքները:
Երևանի  ֆիզիկայի  ինստիտուտը, որը Հայաստանի հիմնարար գիտության խոշորագույն հաստատություններից մեկն է, այս տարի  նշելու  է իր հիմնադրման 70-ամյակը: Այն իր միջազգային ճանաչմամբ, գիտական ներուժով և կատարվող աշխատանքների մասշտաբներով ու որակով հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանում: Այսօր նույնպես, ԵրՖԻ-ի աշխատակիցները շարունակում են զարգացնել և բազմապատկել այն գիտական ավանդույթները, որոնցով միշտ հարուստ է եղել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի երկարամյա պատմությունը:
 
Սարգիս Թարոյան
Երևանի  ֆիզիկայի  ինստիտուտի փոխտնօրեն