Ցանկանում եք ինքներդ կատարել ֆիզիկական փորձեր` ստանալ էլեկտրականություն, իմանալ ինչ է կածակը, ինչպես պաշտպանվել, ծանոթանալ ամենահետաքրքիր և հիշարժան գիտական բացահայտումներն ու գիտնակններին, իմանալ ինչ է իզոտոպը և ինչպես են այն կիրառում բժշկության մեջ, մասնակցել նյութում գամմա ճառագայթների փոխազդեցության լաբորատոր աշխտանքներին և վերջապես իմանալ թե ինչպես են ֆիզիկոսները գրանցում մասնիկների հոսքերը

School Poster

PhYSS 2017-ը նախատեսված է աշխույժ, հետաքրքրասեր, գիտությունը սիրող և գիտությանը նվիրված այն պատանիների համար, ովքեր սովորում են ավագ դպրոցում և ցուցաբերում են գերազանց առաջադիմություն բնագիտական առարկաների նկատմամբ:

Դասախոսություններ՝

1. "Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ: Կլանման և արձակման սպեկտրներ: Սպեկտրային վերլուծություն" /լաբորատոր/
2. Աշխարհում հայտնի գիտնականներն ու նրանց կատարած բացահայտումները /դասախոսություն/
3. Ի՞նչ է կայծակը: Ինչպես պաշտպանվել: Բնագիտություն: Էլեկտրականություն: Մթնոլորտի կառուցվածք: Ամպի առաջացում, տեսակներ:
Ամպրոպ: Կայծակի առաջացում: Որոտ: Կայծակից պաշտպանություն: /դասախոսություն/
4. Ամպ շշի մեջ /փորձ/
5. Տեսլայի Կծիկ /փորձ/
6. Միջուկային բժշկություն` ռադիոակտիվ իզոտոպների ստացումը և կիրառումը առողջապահության համար /դասախոսություն/
7. Նյութում գամմա ճառագայթների փոխազդեցությունը: /լաբորատոր/
8. Մասնիկների գրանցման սարքեր: /լաբորատոր/

9. Այլընտրանքային Էներգիայի աղբյուրներ

10. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում /անգլերեն/
11. Ի՞նչ է պոստերը, ինչպես պատրաստել գիտական պոստեր /Հունիսի 30-ին կներակայացվի Ձեր իսկ պատրաստած պոստերը/
12. CV /ռեզումե/, ինչպե՞ս ճիշտ գրել CV, ինչ է և ինչպե՞ս ճիշտ գրել մոտիվացիոն նամակ

Դասընթացի վերջում անցկացվելու է պոստեր սեսիա, որտեղ կորոշվի հաղթողը և կստանա դրամական պարգև: Մյուսները կստանան Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի անվան վկայական: 

Ինչպե՞ս Դիմել՝

Հետևի՛ր այս հղմանը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfuFP9qsRzlFZVnNEUMPQcJwv58GbIguSBz

DnoN_eR3QLd-lg/viewform, կամ էջում գտիր Դիմում Հայտը, լրացրու, սղմիր SUBMIT կոճակը և սպասիր մեր պատասխանին: Հիշի՛ր, որ դպրոցին մասնակցելու համար, դու պետք է անցնես փոքրիկ քննություն /թեստ/, դիմում հայտը ստանալուց հետո, մենք կկապվենք քեզ հետ և կտեղեկացնենք հետագա քայլերը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  20.05.2017թ

Read more: PhYSS 2017 Summer School for Youth