ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

                     15T-1C011  “Բարձր էներգիայի ֆիզիկան մթնոլորտումևկայծակնայիներևույթները թեմայի

(թեմայիծածկագիրը, անվանումը)

  1. Աշխատանքի կատարման հիմքը՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 11.12.2015թ. N36-Ա/Ք  հրաման:
    1. Աշխատանքի նպատակը
    2. Աշխատանքի բովանդակությունը (մինչև 3 էջ)

Այս նախագծով մենք ուսումնասիրելու ենք մթնոլորտային և գալակտիկական ծագման  մասնիկների հոսքերի ազդեցությունը կայծակնային երևույթների, գլոբալ էլեկտրականության, եղանակի և կլիմայի վրա: Մեծ բարձրությունների վրա գոյություն ունեցող և նոր ստեղծվող մասնիկներ գրանցող ցանցը կհետևի էլեկտրոնների, գամմա ճառագայթների և նեյտրոնների հոսքերի  փոփոխություններին միլիվարկյանային ժամանակային սանդղակով: Մեթոդական  հիմնական զարգացումները կլինեն ամպրոպային ամպերի “դիտազննումը” համատեղ մագնիսական և էլեկտրական դաշտերի ճշգրիտ չափումներով, լայն թողունակության ռադիո արտանետումների և կայծակնային երևույթների գրանցման հետ, ինչպես նաև բարձր արագությամբ տեսախցիկների օգտագործմամբ, որոնք կապահովեն ճշգրիտ գործիքների ամբողջական շարքը` բազմազան երկրաֆիզիկական խնդիրների լուծման համար:

Երկրի մագնիտոսֆերայի և մթնոլորտի պոտենցիալ վտանգավոր գործընթացների ամբողջական մոնիտորինգը և կանխատեսումը կարևոր է գնահատելու համար ռիսկերը տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ապահովելու համար զարգացող առկա բարդ տեխնոլոգիական սարքավորումների (այդ թվում` միջուկային) անվտանգությունը, որոնց շարքից դուրս գալը կարող է ունենալ աղետալի հետևանքներ և վտանգավոր տևական ազդեցություններ շրջակա միջավայրի և մարդկանց կենսապայմանների վրա: Չնայած, այդ սարքերի նախագծման ժամանակ կործանարար գործոնների հնարավոր հետեւանքները սովորաբար հաշվի են առնվում, ցանկացած բնական աղետների վաղ ահազանգումը թույլ է տալիս ձեռնարկել գործողություններ` ժամանակին կանխելու կամ նվազեցնելու հնարավոր վնասները: Մեկ այլ տեսանկյունից, բարձր տեխնոլոգիաների անվտանգությունը տեղեկատվության և հսկման համակարգերի ոչնչացման ժամանակ, կարող է հանգեցնել նույնպիսի հետևանքների, որոնք համադրելի են ոչնչացման ավանդական տեխնոլոգիական համակարգերի դեպքում:
Առանց նոր հուսալի երկրային մոնիտորինգի մեթոդների զարգացման հնարավոր չէ նվազեցնելու մթնոլորտային, արտատարածաշրջանային երևույթների վտանգավոր ազդեցությունները: Այս հարցերը պահանջում են պետության աջակցությունը  ապահովելու համար համաշխարհային մակարդակի չափանիշներով հիմնարար և կիրառական հետազոտություններ երկրաֆիզիկայի և հարակից մասնագիտությունների ոլորտում:

Հայաստանում կլիմայական և մթնոլորտային գործընթացների ֆիզիկայի բնագավառում հետազոտությունների առաջնահերթությունները ներառում են.

- Կլիմայի դիտողական համակարգերի մշակումը և սպասարկումը:
- Ապահովումը երկրաֆիզիկական ուսումնասիրությունների կատարումը  համաշխարհային մակարդակով:

-          Բարձր տեխնոլոգիական սենսորների և սարքավորումների  ցանցերի ստեղծման ծրագրի մշակումը և իրականացումը, տվյալների փոխանցման, պահեստավորման, վերլուծությունների, կանխատեսման միջոցների ստեղծումը:


              Այս ծրագրի կատարումը կամրապնդի հայ գիտնականների դիրքերը երկրաֆիզիկայի հետազոտությունների ոլորտում, կզարգացնի Հայաստանում գիտական
​​և տեխնոլոգիական ներուժը, կնպաստի հասնելու հայ գիտնականների գերակայության և կդնի հիմքերը արագ և պատրաստակամ արձագանքելու 21 - րդ դարի աննախադեպ մարտահրավերներին:

          Հայաստանի հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն կլիմայի փոփոխության հետ կապված հարցերին մեր տարածքում, այլև գլոբալ են: Դա պայմանավորված է արեգակ - երկրային կապերի և կլիմայի գլոբալ բնույթի հետ: Այս համատեքստում ժամանակակից ցանցերի ստեղծումը, հագեցած առավել առաջադեմ սենսորներով, վերահսկման կենտրոնների հետ կապված արագագործ տեղեկատվական կապուղիներով` ունի կարևոր նշանակություն:
Այդ նպատակներին չենք կարող հասնել առանց հատուկ մշակված միջոցառումների` ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման և երկրաֆիզիկական հետազոտությունների ոլորտում նոր մեթոդների զարգացման հետ: Հետևաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տարբեր ժամանակակից սենսորներով երկրաֆիզիկայի մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը կարևոր և հրատապ խնդիր է: