Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երֆի) հիմնադրամի մագիստրատուրայի բաժինը 2018/2019 ուս.տարվա համար հայտարարում է ընդունելությունՙ Միջուկային ֆիզիկաև տարրական մասնիկների ֆիզիկա՚ 

մագիստրասական ծրագրով: Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 5-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը:

 

 

Ընդունելությունը կատարվում է մրցույթային կարգով ընդւնող հանձնաժողովի կողմից, ներկայացված փաստաթղթերի՝ դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի և մանագիտական հարցազրույցի հիման վրա:

 

 

ԱԱԳԼ-ի մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր.

 

  • Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ ԱԱԳԼ-ի իտնօրենի անունով՝ հայտաձևը կից ներկայացվում 
  • դիմորդի անձնագրի բնօրինակը և պատճենը
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակն և  պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

  • ինքնակենսագրությունև 4 լուսանկար (3 x 4 չափս),
  • զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),
  • օտարերկրյա քաղաքացիների համար ըստ <<Ա.Ի.Ալիխանըանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ) հիմնադրամի մագիստրատուրայի օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և ուսուցման կանոնակարգ>> -ի նախատեսված փաստաթղթերը:

Մանրամասն տեղեկեւթյունների համար  դիմել Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երֆի) հիմնադրամի վարչական մասնաշենք, հասցե՝  Ալիխանյան եղբ. 2:

Դիմում հայտը ներբեռնել այստեղ՝ Դիմում Հայտ.docx