Matinyan

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի գիտությունը կրեց անդառնալի կորուստ, վախճանվեց հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:

Ս.Հ. Մատինյանի գիտական և գիտակազմակերպական գործունեությունը որոշիչ դեր է ունեցել հանրապետությունում տարրական մասնիկների տեսական ֆիզիկայի համաշխարհային մակարդակի դպրոցի ստեղծման և զարգացման գործընթացում:

Ս. Հ. Մատինյանը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում: 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից ապրել է ԱՄՆ-ում։

Նրա աշխարհում լայնորեն հայտնի հիմնարար աշխատանքները վերաբերում են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցություններին, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գեր հոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։Հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչ աբելյանտրամաչափական դաշտերի դինամիկքաոսը:

Մեծ էր նաև նրան երդրումը հանրապետության համար գիտական կադրերի պատրաստման հարցում: Ս. Հ. Մատինյանը Հայաստանում ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների գիտական դպրոց: Իր ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Նա հաջողությամբ զուգակցել է արդյունավետ գիտական աշխատանքը մանկավարժական գործունեության հետ:

Մարդկային մեծ հմայք ունեցող Սերգեյ Հայկի Մատինյանի հիշատակը հավերժ կմնա այն անձանց սրտերում, ում բախտ է վիճակվել ճանաչելու և աշխատելու նրա հետ: