ԱԱԳԼ-ի մագիստրատուրայի ընդունելություն

 

Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երֆի) հիմնադրամը 2016/2017 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն մագիստրատուրայի բաժին «Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա» մագիստրասական ծրագրով:

 

Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 
1-ին փուլով՝ ընթացիկ տարվա հունիսի 10-ից մինչև հունիսի 20-ը, 
2-րդ փուլով՝ ընթացիկ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

 

ԱԱԳԼ-ի մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ 
2) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակն ու պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
3) ինքնակենսագրություն 
4) 4 լուսանկար (3x4 չափի), 
5) զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն (առկայության դեպքում),
6) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),

Օտարերկրյա քաղաքացիների համար ներկայացվում են ըստ <<Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ) հիմնադրամի մագիստրատուրայի օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և ուսուցման կանոնակարգ>>-ի նախատեսված փաստաթղթերը:

Ընդունելությունը կատարվում է մրցույթային կարգով ներկայացված նախորդ ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի և մասնագիտական հարցազրույցի հիման վրա:

Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը ԱԱԳԼ-ի հաշվարկային հաշվին վճարելուց և ԱԱԳԼ վճարման հանձնարարականը ներկայացնելուց հետո:

Վճարովի համակարգում գործում է զեղջերի համակարգ սոցիալական որոշ խմբերին պատկանող դիմորդների համար:

Ընդունելության դիմում-հայտը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝
http://www.yerphi.am/…/application-for-mast…/232-application
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք՝
+374 10 35 20 41, կամ գրեք՝
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին