«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամը հայտարարում է երիտասարդների մասնակցությամբ գիտական սարքաշինության գծով(սարքավորումներ, սարքեր, դետեկտորներ և այլն) փորձարարական և նորարարական աշխատանքների նախագծերի մրցույթ: Մրցույթն անցկացվում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի  ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման” ծրագրով  նախատեսված միջոցառումների համաձայն: Մրցույթի անցկացման պայմաններն են`

  • Նախագծերը պետք է բավարարեն արդիականության պահանջներին և համապատասխանեն ինստիտուտի գիտական ուղղություններին:
  • Նախագիծը իրականացնող գիտահետազոտական խմբերում պետք է ընդգրկվեն մինչև 35 տարեկան առնվազն երկու գիտաշխատող կամ ճարտարագետներ (նաև ասպիրանտներ և մագիստրոսներ):
  • Հայտը պետք է ներկայացնել մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում:
  • Հայտը ներկայացնել տնօրենի հրամանով ստեղծված  նախագծերի մրցույթային հանձնաժողովի նախագահի տեղակալին  (Ս.Թարոյան, հեռ. 109, 349379, e-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. ) խմբի ղեկավարի գրավոր դիմումով` համաձայնեցրած համապատասխան բաժանմունքի ղեկավարի հետ:
  • Հայտը պետք է ներկայացնել մեկական տպագիր և մեկական էլեկտրոնային տարբերակներով:

Նախագծերի կատարման արդյունքները կամփոփվեն 2015 թ.-ի դեկտեմբերին և լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևատրման: