press release #45
2011թ-ի Շոու մրցանակը աստղաֆիզիկայի բնագավառում, հայտնի նաև “Ասիական Նոբելյան մրցանակ” անվանմամբ, շնորհվեց NASA-ի Մարշալ տիեզերական կենտրոնի աստղաֆիզիկոս Դոկտոր Ջերալդ Ֆիշմանին:
2011թ-ի Շոու մրցանակը աստղաֆիզիկայի բնագավառում շնորհվեց NASA-ի Մարշալ տիեզերական կենտրոնի աստղաֆիզիկոս, ինչպես նաև ՏՃԲ լավ բարեկամ, դոկտոր Ջերալդ Ֆիշմանին:
Ջ. Ֆիշմանը հայտնի է իր առաջատար դիրքով այնպիսի հետազոտությունների բնագավառում, որոնք նոր լույս են սփռում գամմա-ճառագայթների բռնկումների` տիեզերքում տեղի ունեցող հայտնի ամենապայծառ, ամենաբռնկվող դեպքերի վրա: Մրցանակը նա կիսում է դոկտոր Էնրիկո Կոստայի` Հռոմի Տիեզերական աստղաֆիզիկայի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական գծով տնօրենի հետ, որը ևս իրականցնում է տիեզերածին հետազոտություններ` գամմա ճառագայթների բռնկումների բնագավառում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Հոնգ Կոնգում սեպտեմբերի 28-ին: Մեդալները շնորհվեցին Հոնգ Կոնգի Գործադիր ինշխանության Պատվավոր ղեկավարի կողմից:
Հիմնադրված 2004թ-ին` Հոնգ Կոնգի ԶԼՄ ձեռնարկատեր Ռան Շոուի կողմից, Շոու մրցանակը ներգրավում է ամենամյա մրցանակներ աստղաֆիզիկայի, կենսաբանության, բժշկության, մաթեմատիկայի բնագավառներում ձեռքբերումների համար: Մրցանակները շնորհվում են այն մարդկանց, ովքեր դրական և երկարատև ազդեցությամբ բեկումնային ներդրումներ են կատարել գիտության մեջ:
Դոկտոր Ֆիշմանի հետազոտությունները այժմ կենտրոնացված են Երկրային Գամմա բռնկումների նոր հետաքրքրաշարժ երևույթի վրա` առաջին անգամ բացահայտված նույն BATSE արբանյակի կողմից, որը գրանցում է Գամմա Ճառագայթների Բռնկումների առաջին հետլուսավորումը: Գամմա ճառագայթների բռնկումները այժմ գրանցվում են Գամմա ճառագայթների աստղադիտարանների կողմից (Fermi, RHESSI, AGILE), ոչ գերնոր պայթյուններից, այլ ամպրոպային ամպերից: TGF-ի (երկրային վերգետյա բռնկումներ) երկրային անալոգը TGE-ն է (ամպրոպային վերգետնյա աճեր)` առաջին անգամ բացահայտված և հետազոտված Արագածում: TGF-TGE բնագավառում հետազոտությունները շարունակվում են և կներկայացվեն Ամերիկյան Գեոֆիզիկական Միության դատին այս տարվա դեկտեմբերին` AGU աշնանային հանդիպման ընթացքում:
Նկ 1. Դոկտոր Ջերալդ Ֆիշմանը ընդունում է Շոուի մրցանակը Հոնգ Կոնգի Գործադիր իշխանության պատվավոր ղեկավարի կողմից
last 10 press releases:
- Armenia become member of SCOSTEP!
- A.Alikhanyan national lab purchase high purity germanium gamma-detector for nuclear physics research and isotope production
- KHEBR laser technological complex, which is unique with its power is launched in AANL
- Ground Breaking ceremony of Nuclear Medecine Center, October 30, 2012
- Visit in Dubna, 3-4 May 2012
- National Scientific laboratory after A. I.Alikhanyan young scientist Artyom Hovhanisyan “Haykyan” award-winner.
- The prime minister visited the National Scientific laboratory after A. I.Alikhanyan
- Center for Cosmology and Astrophysics is established in A.Alikhanyan National Laboratory (AANL)
- The workshop “Low dimensional physics and gauge principles”
- Launching of the detector in Yerevan



