press release #44
2011 սեպտեմբերի 6- 8-ի արևային բռնկումների գրանցումը ՏՃԲ Արագածի կայանում
Սեպտեմբերի 6-ից 8-ը արևը գտնվել է ակտիվ վիճակում: Արևի վրա տեղի են ունեցել չորս բռնկումներ, բռնկումներից արտադրվել է պսակի զանգվածների արտանետում (Coronal Mass Ejection (CME)): Այս երևույթներից երկրագնդի վրա եղել է գեոմագնիսական փոթորիկ:
Նկար 1: Պսակի զանգվածների արտանետում 08. 2011թ. 15:46-ին
Առաջին բռնկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին համաշխարհային ժամանակով 01:50: 1283 արևաբծից տեղի է ունեցել արևային բռնկում, ռենտգենյան ճառագայթներ գրանցող GOES 15 արբանյակը, գրանցել է M5.3 դասի բռնկում: Այդ նույն օրը համաշխարհային ժամանակով 22:20 նույն բծից տեղի է ունեցել երկրորդ բռնկումը` X2.1 դասի:
Սեպտեմբերի 7-ին համաշխարհային ժամանակով 22:38 նույն արևային բծից տեղի ունեցավ երկրորդ ուժեղ բռնկումը` X1,8 դասի:
Սեպտեմբերի 8-ին համաշխարհային ժամանակով 15:46 նկատվել է M6 դասի բռնկում: Բոլոր բռնկումներից առաջացրել են պսակների զանգվածների արտանետումներ (CME):
Սեպտեմբերի 9-ին համաշխարհային ժամանակով 11:24-ին Տիեզերական Ճառագայթների պատկանող Արագածի նեյտրոնային մոնիտորը (ArNM) գրանցել է մասնիկների հոսքի կտրուկ նվազում`Ֆորբուշ նվազում: Այն տևել է մինչև ժամը 13:14-ը: Ֆորբուշ նվազումից հետո` համաշխարհային ժամանակով 16:00 տեղի է ունեցել գեոմագնիսական փոթորիկ: Kp-ցուցիչը աճել է մինչև 7 արժեքը (առավելագույնը 9 է), որը տևել է մինչև 18:20: ՄԱգնիսական դաշտի խախտումը` չափված մոլորակային DST ցուցիչով նվազել է մինչև -75 նՏլ:
last 10 press releases:
- Armenia become member of SCOSTEP!
- A.Alikhanyan national lab purchase high purity germanium gamma-detector for nuclear physics research and isotope production
- KHEBR laser technological complex, which is unique with its power is launched in AANL
- Ground Breaking ceremony of Nuclear Medecine Center, October 30, 2012
- Visit in Dubna, 3-4 May 2012
- National Scientific laboratory after A. I.Alikhanyan young scientist Artyom Hovhanisyan “Haykyan” award-winner.
- The prime minister visited the National Scientific laboratory after A. I.Alikhanyan
- Center for Cosmology and Astrophysics is established in A.Alikhanyan National Laboratory (AANL)
- The workshop “Low dimensional physics and gauge principles”
- Launching of the detector in Yerevan



