2011-09-17 13:18:53
press release #43
Yerevan Physics Institute

ԱԱՆԼ գիտնականների մասնակցությունը 2011թ-ի սեպտեմբերի 9-11-ը անցկացված EXPO Armenia 2011 ցուցահանդեսին

  

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները և ճարտարագետները առաջին անգամ մասնակցեցին EXPO Armenia 2011 ցուցահանդեսին, որին ներկայացրին հետևյալ ցուցանմուշները

ճառագայթների փնջերի սենսորներ/սկաներներ` արագացուցչային ախտորոշման համար

  • Բարձր ջերմաստիճանի վառարան մինչև 1600 0С ջերմաստիճանի համար` շարժական հատակով` թելքային բարձր ջերմաստիճանի կերամիկական հիմքի վրա  
  • Բարձր սնուցման ջերմամեկուսիչ նյութեր` Հայաստանի բնական ռեսուրսների հիման վրա: 

Ցուցահանդեսը գրավեց մեծ թվով այցելուների ուշադրությունը, սկսած շարքային այցելուներից մինչև բիզնես մենեջերներ, որոնք հետաքրքրություն ցուցաբերեցին կոնկրետ խնդիրների նկատմամբ. բյուրեղների աճեցման համար ջերմակշեռքներ, ավելի մեղմ ջերմաստիճանների համար նախատեսված մարտկոցներով բլոկեր, ատամնաբուժական վառարաններ, ոսկերչական վառարաններ, վառարաններ գեղարվեստական խեցեգործության համար, ինչպես նաև ապակու մշակման վառարաններ: 

ԱԱԳԼ մյուս կոմերցիոն մշակումները ներկայացվեցին բուկլետի տեսքով, որը ևս մեծ պահանջարկ ձեռք բերեց մեր տաղավարի այցելուների շրջանում: Մասնավորապես բուկլետում ներկայացված էին. 
Իզոտոպների արտադրությունը բժշկական սկաներների համար: 

Պատվերով պատրաստվող արևային ջրատաքացման համակարգերի արտադրություն.
ԱԱՆԼ-ում մշակվել է նաև գծային էլեկտրոնների արագացուցիչների հիման վրա Tc-99m-ի արտադրության տեխնոլոգիա: Tc-99m-ը բժշկական ամենակարևոր իզոտոպներից մեկն է, որը կիրառվում է մարդկային` առաջին հերթին ուռուցքաբանական և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման մեջ: 
  • Պտտվող արևային ջրատաքացման համակարգեր
  • Բարձր արագության խողովակաձև ջերմափոխանակիչներ, մինչև 250 կՎտ հզորության: 

Ռադիացիոն մանրազերծում. Իրականացվել է մի շարք բժշկական սարքերի մանրազերծում (գինեկոլոգիական սարքեր, և Մեդիաս ֆիրմայի լաբորատոր անոթներ), պոլիմերային խողովակների մոդիֆիկացիա:

ԱԱՆԼ-ն կազմակերպում է նաև հետևյալ կոմերցիոն արտադրությունները.

  • բարձր մաքրության հեղուկ և գազանման ազոտ և թթվածին (9999)
  • արտադրվում է գազային խառնուրդներ ըստ պատվիրատուի տեխնիկական պահանջների. օր. ազոտի, թթվածնի, ածխաթթու գազի, արգոնի և հելիումի խառնուրդներ տարբեր համակցություններով: 

Լազերային միկրոմշակումներ.

Միկրոդետալների պատրաստում միկրոէլեկտրոմեխանիկական համակարգերի համար և վիրաբուժության և տեխնոլոգիաների մեջ կիրառվող զանազան միկրոդետալների արտադրություն` հիմնված պղնձի գոլորշու լազերների վրա, որոնք թույլ են տալիս իրականցնել միկրոհատումներ և միկրոշաղափումներ զանազան մետաղական նրբաթիթեղների մեջ: 

Բոլոր 3 ցուցահանդեսային օրերը անցան լուրրջ քննարկումների մեջ և շատ արդյունավետ:

 

 Նկ. 1. Լուսանկարներ EXPO Armenia 2011 ցուցահանդեսից, ԱԱՆԼ տաղավար





last 10 press releases:

Press releases archive


You can subscribe to our Press-Releases RSS feed by clicking on this icon:


Or enter your email address to receive press-releases by e-mail: