2011-09-17 12:53:55
press release #42
Yerevan Physics Institute

Հայ ֆիզիկոսների մասնակցությունը 32-րդ միջազգային Տիեզերական Ճառագայթների գիտաժողովին (ICRC2011)

32-րդ միջազգային տիեզերական ճառագայթների գիտաժողովը` կազմակերպված Չինաստանի գիտությունների ակադեմիայի բարձր էներգիաների ֆիզիկայի ինստիտուտի կողմից, տեղի ունեցավ Պեկինում 2011թ-ի  օգոստոսի 11-18-ը:

Նախորդ Միջազգային տիեզերական ճառագայթների գիտաժողովների ավանդույթով, ICRC2011-ը ևս ընդգրկում էր տարբեր թեմաներ . տիեզերական ճառագայթերի ֆիզիկա, գամմա ճառագայթների աստղաֆիզիկա, արեգակնային ֆիզիկա և բարձր էներգիայի երևույթը երկրային մթնոլորտում: Հիմնական թեմաները հետևյալն էին. Ա) Արևային և հելոիսֆերիկ երևույթներ

 Արևը և արևային արտանետումները

  • Տարրական մասնիկների արագացման և փոխադրման երևույթները Հելիոսֆերայում
  • Տիեզերական ճառագայթները Հելիոսֆերայում
  • Տիեզերական ճառագայթները մթնոլորտում և միջմոլորակային տարածություններում
  Բ) Տիեզերական ճառագայթների առաջացումը
  • Ուղիղ չափումներ
  • Ռենտգենյան և գամմա ճառագայթների դիտարկումները
  Գ) Բարձր էներգիայի պրոցեսները
  • Լայն մթնոլորտային հեղեղներ և ԲԷ տիեզերական ճառագայթներ
  • Մյուոններ և նեյտրինոներ
  • Փոխազդեցություններ, մասնիկների ֆիզիկա, Կոսմոլոգիա

 ԱԱՆԼ պատվիրակության անդամները`Ռոմեն Մարտիրոսով, Բագրատ Մաիլյան, Լևոն Վանյան, ներկայացրեցին հետևյալ զեկույցները. Ռոմեն Մարտիրոսով. "Սկզբնական տիեզերական ճառագայթման էներգետիկ սպեկտորը և զանգվածային կազմը "ծնկից" վերև հատվածում` GAMMA գիտափորձից": Բագրատ Մաիլյանը ներկայացրեց երկու զեկույցներ. "Ամպրոպային վերգետնյա աճեր (TGE-s) գրանցված Արագածում" և "Ամպրոպային ակտիվությամբ պայմանավորված էլեկտրոնների և տիեզերական ճառագայթների հոսքերի էներգետիկ սպեկտորները` չափված Արագածում": Լևոն Վանյան. "Փախչող ռելատիվիստիկ էլեկտրոնային հեղեղների մոդելավորումը ամպրոպային ակտիվության ժամանակ` Արագածի Տիեզերական Միջավայրի հետազոտման կենտրոնի վերևում":     



Նկ 1.  Քննարկում ամպրոպային ակտիվության ֆիզիկայի շուրջ . Վանյան Լևոն (ձախ) և Ալեքսանդր Լիդվանսկի (աջ)

 

Նկ 1.  Պոստերների ներկայացում. Փարթա Չովդուրի (ձախ) և Բագրատ Մաիլյան (աջ)

 


 





last 10 press releases:

Press releases archive


You can subscribe to our Press-Releases RSS feed by clicking on this icon:


Or enter your email address to receive press-releases by e-mail: