press release #41
ԱԱԳԼ-ն նախաձեռնում է նոր համագործացություն բժշկական ֆիզիկայի բնագավառում
2011թ. սեպտեմբերի 2-ին ԱԱԳԼ-ում ստորագրվեց հուշագիր Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի, ԳԱԱ Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտի, ԳԱԱ Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտի և ԱԱԳԼ ինստիտուտների միջև` վերջիներիս տնօրենների գլխավորությամբ` Հ.Մ.Գալստյան, Վ.Գ.Սահակյան, ԳԱԱ Ա.Վ.Պապոյան և Ա. Չիլինգարյան:
ԱԱԳԼ-ի տնօրեն Ա.Ա. Չիլինգարյանը իր բացման խոսքում ներկայացրեց Ազգային Լաբորատորիայում կատարվող (իզոտոպների արտադրություն սկաներների համար, ռենտգենյան սարքաշինություն) աշխատանքների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները: Ռենգենյան սարքաշինության խմբի ղեկավար Մ.Մկրտչյանը ներկայացրեց խմբի կողմից նախագծված և ստեղծված “Բարձր Տարածական Լուծողունակության Ռենգենյան պատկերների Ընդունիչ”-ը: Փոխադարձ համաձայնությամբ Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կանցկացվեն ընդունիչի կլինիկական փորձարկումներ:Այս ընդունիչի համար սցինտիլյացիոն բյուրեղները աճեցվել են Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտում:
Պրոֆ. Հ.Մ. Գալստյանը, ողջունելով Ազգային Գիտական Լաբորատորիայում կատարված և ընթացիկ աշխատանքները բժշկական ֆիզիկայի ոլորտում, անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքները նաև այժմ օգտագործվող ռենտգենյան ախտորոշման սարքերը պատկերների գրանցման ժամանակակից թվային համակարգերով համալրելու ուղղությամբ:
Քննարկումների արդյունքում տնօրենները ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որով հաստատում են իրենց մտադրությունը համատեղ ուժերով ստեղծել պատկերների եռաչափ գրանցման համակարգ մամմոգրաֆիայի համար: Որպես առաջին քայլ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ` խորհրդակցությանը մասնակից կազմակերպությունների ներկայացուչիցներից` Մ.Մկրտչյան – ԱԱԳԼ (համակարգող), Հ. Դավթյան –ՈՒԱԿ, Հ. Սարուխանյան – ԻԱՊԻ, Ա. Պետրոսյան- ՖՀԻ: Աշխատանքային խմբին հանձնարարվեց երկու ամսվա ընթացքում պատրաստել սարքի ստեղծման առաջարկ:
last 10 press releases:
- Armenia become member of SCOSTEP!
- A.Alikhanyan national lab purchase high purity germanium gamma-detector for nuclear physics research and isotope production
- KHEBR laser technological complex, which is unique with its power is launched in AANL
- Ground Breaking ceremony of Nuclear Medecine Center, October 30, 2012
- Visit in Dubna, 3-4 May 2012
- National Scientific laboratory after A. I.Alikhanyan young scientist Artyom Hovhanisyan “Haykyan” award-winner.
- The prime minister visited the National Scientific laboratory after A. I.Alikhanyan
- Center for Cosmology and Astrophysics is established in A.Alikhanyan National Laboratory (AANL)
- The workshop “Low dimensional physics and gauge principles”
- Launching of the detector in Yerevan



