press release #39
Հայ ֆիզիկոսները հայտնաբերումեն կարևոր կապ կայծակնային մթնոլորտում բարձր էներգիայի երևույթի տիեզերական և երկրային հետազոտությունների միջև
Աշոտ Չիլինգարյան,* Գագիկ Հովսեփյան և Արմեն Հովհաննիսյան
Ա. Ի. Ալիխանյանի Ազգային Գիտական Լաբորատորիա, Ալիխանյան եղբայրներ 2, Երևան, Հայաստան
PHYSICAL REVIEW D 83, 062001 (2011)
(Ստացվել է 13 Նոյեմբերի, 2010; հրատարակվել 1 մարտի , 2011)
Հզոր էլեկտրական դաշտերը կայծակնային ամպերի ներսում առաջացնում են բարձր էներգիայի էլեկտրոնների հոսքեր, և հետևաբար, գամմա ճառագայթներ և նեյտրոններ: Գամմա ճառագայթները և էլեկտրոնները ներկայումս գրանցվում են ցածր ուղեծրային արբանյակների սարքավորումների և երկրային մասնիկներ գրանցող դետեկտորների ցանցերի կողմից: Մասնիկների ինտենսիվ հոսքերի ժամանակ, որոնք համընկնում են կայծակների հետ, մի շարք մասնիկների արտանետումներ գրանցվեցին Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնի մասնիկներ գրանցող դետեկտորների կողմից` 3200 մ. բարձրության վրա:
Կայծակնային վերգետնյա աճերը մենք դասակարգում ենք 2 կարգի, որոնցից մեկի տևողությունը միկրովարկյաններ է, իսկ մյուսինը` տասնյակ րոպեներ: Երկու դեպքերն էլ կարող են տեղի ունենալ միևնույն ժամանակ, համընկնելով ամպի և գետնի միջև հզոր բացասական էլեկտրական դաշտի հետ, ինչպես նաև բացասական միջամպային կայծակի հետ: Կայծակի կարճատև վերգետյա աճի բռնկման մոդելի վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց, որ տևողությունը 50 միկրովայրկյանից փոքր է, և փռվածությունը1000 մ2-ից մեծ է: Մենք քննարկում ենք կայծակնային վերգետնյա աճերի ծագումը և դրանց կապը երկրային գամմա բռնկումների հետ` գրանցված ուղեծրային գամմա ճառագայթների աստղադիտարանների կողմից:

Նկ. 1 Երկրային գամմա բռնկումների և կայծակների վերգետնյա աճերիհամաչափությունը
last 10 press releases:
- Educational seminars for young scientists of AANL
- Armenia become member of SCOSTEP!
- A.Alikhanyan national lab purchase high purity germanium gamma-detector for nuclear physics research and isotope production
- KHEBR laser technological complex, which is unique with its power is launched in AANL
- Ground Breaking ceremony of Nuclear Medecine Center, October 30, 2012
- Visit in Dubna, 3-4 May 2012
- National Scientific laboratory after A. I.Alikhanyan young scientist Artyom Hovhanisyan “Haykyan” award-winner.
- The prime minister visited the National Scientific laboratory after A. I.Alikhanyan
- Center for Cosmology and Astrophysics is established in A.Alikhanyan National Laboratory (AANL)
- The workshop “Low dimensional physics and gauge principles”



