press release #28
ՏՃԲ-ն իր կայքում տրամադրում է օրեկան տեղեկատվություն Արագածից
Նորաստեղծ «Արագածն այսօր» բաժինը ՏՃԲ կայքում տրամադրում է տեղեկատվություն Արագած սարի մթնոլորտային պայմանների և Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնի գործունեության վերաբերյալ:
Նորաստեղծ էջում դուք կարող եք գտնել ամենավերջին մթնոլորտային դիտարկումներ, ներառյալ ամպերի տեսակները և դրանց դիրքը, կայծակի դեպքերի տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն փոփոխվող տիեզերական ճառագայթների հոսքերի և գեոմագնիսական դաշտերի խախտումների վերաբերյալ:
Էջը կպարունակի Արագածի հարավային գագաթի և կայանի շրջակայքի նկարներ՝ կատարված օրվա տարբեր ժամերի:
Կայանի կենցաղային պայմանների մասին տեղեկատվությունը ներառում է սպասարկող անձնակազմի ցուցակը, տեղական ռեստորանի ճաշացուցակը, տեղեկատվություն զբոսաշրջիկների համար և այլն:
Էջի տեղեկատվությունը կթարմացվի ամեն օր, ցանկցած օգտակար տեղեկություն կամ դեպքերի տվյալներ կտեղադրվեն էջում:
Գրանցվելով կայքում` մասնակիցները հնարավորություն կունենան Արագածի կայանից տրամադրվող վերջին նորությունները ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով:
ԵՂԱՆԱԿԸ
Արագածի կայանի մոտակայքում.
Տեղական ժամանակով 11:45-ին ամպամած էր (60-70%): Տեսանելիությունը բարձր էր: Արագածի հարավային գագաթը ամպերի տակ էր:
Ջերմաստիճանը 0-ից բարձր էր:
Տեղական ժամանակով 16:15-ին ամպամած էր (95-100%, stratus): Տեսանելիությունը ցածր էր: Արագածի հարավային գագաթը չէր երևում:
Ջերմաստիճանը 0-ից բարձր էր:

Նկ 1. Արագածի գիտահետազոտական կայանը և դրա շրջակայքը
last 10 press releases:
- Armenia become member of SCOSTEP!
- A.Alikhanyan national lab purchase high purity germanium gamma-detector for nuclear physics research and isotope production
- KHEBR laser technological complex, which is unique with its power is launched in AANL
- Ground Breaking ceremony of Nuclear Medecine Center, October 30, 2012
- Visit in Dubna, 3-4 May 2012
- National Scientific laboratory after A. I.Alikhanyan young scientist Artyom Hovhanisyan “Haykyan” award-winner.
- The prime minister visited the National Scientific laboratory after A. I.Alikhanyan
- Center for Cosmology and Astrophysics is established in A.Alikhanyan National Laboratory (AANL)
- The workshop “Low dimensional physics and gauge principles”
- Launching of the detector in Yerevan



