2009-07-26 12:26:55
press release #17
Yerevan Physics Institute

Վալերի Նիկողոսյան – 70




Հուլիսի 26-ին լրանում է Ա.Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Արագացուցի­չային ֆիզի­կայի և տեխնիկայի բաժանմունքի վարիչ, տեխնիկական գիտու­թյունների թեկնածու Վալերի Նիկողո­սյանի ծննդյան 70 տարին: Աշխատանքային շուրջ 45 տարիների ընթացքում նա ունեցել է մեծ ներդրում ինստիտուտում արագացուց­չային ֆիզիկայի և տեխնիկայի զարգացման, էլեկտրոնային օղակաձև արագացուցչի թողարկման, շահագործ­ման, սպա­սարկման և արդիականացման գործերում: Նա նաև զգալի ավանդ ունի 120 ՄէՎ էներգիայի հզոր գծային արագացուցչի ստեղծման աշխա­տանք­ներում: Մեծ է նրա դերը միջազգային գիտա­տեխնիկական կապերի հաստատման և ընդլայն­ման գործում:

Ջերմորեն շնորհավորելով նրան հոբելյանի առթիվ, ցանկանում ենք նրան նորանոր հաջողու­թյուններ կյանքում և իր աշխատանքային գործունե­ության մեջ:








last 10 press releases:

Press releases archive


You can subscribe to our Press-Releases RSS feed by clicking on this icon:


Or enter your email address to receive press-releases by e-mail: