New Scientist-ը հայ գիտնականների հետազոտության մասին

New Scientist հեղինակավոր ամսագիրը աշխարհի գիտության կարևորագույն նորույթների շարքում անդրադարձել է Վահագն Գուրզադյանի և Ամուր Մարգարյանի (Ալիխանյանի անվ. լաբորատորիա, ԵՊՀ) հետազոտությանը: https://www.newscientist.com/article/2176393-high-speed-electrons-prove-einstein-was-right-about-the-speed-of-light/ “Մեծ արագության էլեկտրոնները ապացուցում են, որ Էյնշտեյնը ճիշտ էր լույսի արագության վերաբերյալ” վերնագրով հոդվածում ասվում է, որ հեղինակներին հաջողվել է ամենամեծ ճշտությամբ ստուգել ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկը` Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսության առանցքային դրույթը, այն է լույսի արագության հաստատունությունը` անկախ դիտորդի սեփական արագությունից:
Հեղինակները օգտագործել են “European Synchrotron Radiation Facility” ֆրանսիական արագացուցչի միջոցով իրենց մասնակցությամբ կատարված գիտափորձերի տվյալները: Հոդվածում բերվում են մանրամասներ այդ գիտափորձերից, ապա մեջբերում են Գուրզադյանին, որ “Գիտափորձերը իրականացվել են մեծ ճշգրտությամբ հետևելով զանազան երևույթների ներդրումը, ստացված արդյունքները մեծապես գերազանցում են նախկինում եղածները”:
Աղբյուրը. V.G. Gurzadyan, A.T. Margaryan, The light speed versus the observer: the Kennedy–Thorndike test from GRAAL-ESRF, European Physical Journal C, (2018) 78:607 https://link.springer.com/article/10.1140/epjc/s10052-018-6080-x
Թարմացված է՝ 11/15/18