Բարձր արագության էլեկտրոնները ապացուցում են, որ Էյնշտեյնը ճիշտ էր լույսի արագության վերաբերյալ Եթե Դուք մեքենա եք վարում և համեմատում եք Ձեր արագությունը առջևից գնացող ավտոմեքենայի հետ, ապա այն ավելի

Բարձր արագության էլեկտրոնները ապացուցում են, որ Էյնշտեյնը ճիշտ էր լույսի արագության վերաբերյալ Եթե Դուք մեքենա եք վարում և համեմատում եք Ձեր արագությունը առջևից գնացող ավտոմեքենայի հետ, ապա այն ավելի փոքր կլինի քան Ձեր արագաչափի ցուցմունքը: Ալբերտ Էյնշտեյնը ասել է, որ նույնը չի վերաբերում Ձեր մեքենայի լապտերներից դուրս եկող ֆոտոններին, նրանք միշտ կշարժվեն լույսի արագությամբ: Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսության կենտրոնական սկզբունքը, ըստ որի լույսի արագությունը կախված չէ դիտորդի շարժման արագությունից, ապացուցվել է շատ ավելի մեծ ճշտությամբ քան երբևէ: Վահե Գուրզադյանը և Ամուր Մարգարյանը Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից օգտագործել են Ֆրանսիայում գտնվող Եվրոպական սինքրոտրոնային ճառագայթման կայանում կատարված երկու գիտափորձերի տվյալները՝ լույսի արագության հնարավոր փոփոխություն փնտրելու նպատակով: Առաջին գիտափորձում չափվում էր ֆոտոնի արագությունը շարժվող հաշվարկման համակարգում: Մեծ հզորության լազերը հարվածում էր արագ շարժվող էլեկտրոնների փնջին, անդրադառնում դետեկտորի մեջ, որը չափում էր իմպուլսը՝ էլեկտրոնների հաշվարկաման համակարգում լույսի արագությունը գտնելու համար (Ձեր մեքենայի լապտերներից դուրս եկող ֆոտոնների դեպքը): Երկրորդ գիտափորձում չափվում էր լույսի արագությունը անշարժ հաշվարկման համակարգում: Այս դեպքում էտա մեզոնը տրոհվում էր երկու ֆոտոնների: Այս ֆոտոնների արագությունները տալիս են լույսի արագությունը մեզոնի անշարժ հաշվարկման համակարգում: ՛՛Երկու գիտափորձերն էլ կատարվել են շատ մեծ ճշտությամբ՝ հաշվի առնելով բազում սիստեմատիկ էֆեկտներ և սխալների հնարավոր աղբյուրներ՛՛,- ասել է Վահե Գուրզադյանը: Նրանք ապացուցեցին, որ եթե լույսի արագության երկու չափումներում կա տարբերություն, ապա այդ գործակիցը չի գերազանցում յոթ տրիլիոներորդը: Սա նշանակում է, որ լույսն ունի նույն արագությունը, անկախ նրանից դիտորդը շարժվում է լույսի արագությանը մոտ արագությամբ, ինչպես այս դեպքում էլեկտրոնները, թե չի շարժվում ընդհանրապես, ինչպես էտա մեզոնը: ՛՛Այս չափումների մտցրած ճշգրտումը ահռելի է՛՛, ասել է Գուրզադյանը: Այնպես որ Էյնշտեյնը դեռ իրավացի է:

Թարմացված է՝ 11/04/18