Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորայի մի խումբ գիտնականների հանդիպումը ՀՀ Նախագահ՝ Արմեն Սարգսյանի հետ

Երեկ Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցներ ֆիզ-մաթ գիտությունների դոկտորներ՝ Ռուբեն Մկրտչյանը, Ռուբեն Մանվելյանը եւ Ալբերտ Սիրունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպումը կայացավ ինստիտուտի տասը գիտաշխատողների խնդրանքի համաձայն եւ տեղի է ունեցել նախագահի նստավայրում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինստիտուտում եւ Հայաստանում ֆիզիկայի զարգացման հարցերը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին։
 
Բացի դրանից, նախագահը հայտնեց,որ մայիսի 3-ին եղել է ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում եւ իր անհանգստությունը արտահայտեց կենտրոնի անգործության վերաբերյալ:
 
Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը:
Թարմացված է՝ 01/01/70