Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայnւմ հիմնվել է Լրատվության եւ Հասարակայնության հետ կապերի խումբ

Խումբը զբաղվելու է հասարկայնության կապերով, լրատվության տարածումով, Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի գիտակրթական ծրագրերի լուսաբանմամբ: Այն կհամագործակցի լրատվամիջոցների հետ` հասարակության համար լաբորատորիայի գիտական հայտնագործություններն առավել մատչելի դարձնելու նպատակով, կկազմակերպի հանրության համար կրթական եւ հանրային միջոցառումներ, կներկայացնի ազգային լաբորատորիան գիտակրթական ցուցահանդեսներին եւ կաջակցի գիտաժողովների կազմակերպմանը:
Լրատվության եւ Հասարակայնության հետ կապերի խմբի անդամները են՝

  • Զարուհի Ասատուրյան - Մեդիա խմբի ղեկավար
  • Մարթա Հովհաննիսյան - Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
  • Աղունիկ Ղազարյան - Գրաֆիկական դիզայներ
  • Մեսրոպ Հովհաննիսյան - օպերատոր, վիդեո խմբագիր

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան Հայաստանի ազգային լաբորատորիան է, որի գիտանականները զբաղվում են բարձր էներգիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ոլորտներում հիմնարար հետազոտություններով: Լաբորատորիան գտնվում է Երևանում և ունի երկու բարձր լեռնային տիեզերական ճառագայթների՝ Նոր Ամբերդ (2,000մ) և Արագած (3,200մ) հետազոտությունների կայաններ: Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան /Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖի)/ հիմնադրվել է 1943 թ.-ին՝ որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ`Աբրահամ Ալիխանովի եւ Արտյոմ Ալիխանյանի եղբայրների կողմից: 2011թ. Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտը ստացել է ՛Ազգային՛ կարգավիճակ և վերանվանվել Ա․Ալիխանյանի անվան ազգային լաբորատորայի։

 

Թարմացված է՝ 01/01/70