ԵՍԵՄ-ցիները այցելեցին Ա․ Ալիխանյանի թանգարան

Հունիսի 27-ին՝ ժամը 12․00-ին, Ա․Ալիխանյանի ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալել էր դպրոցական ՝ ԵՍԵՄ (Երֆի-ի/ԱԱԳԼ խելացի և էնտուզիաստիկ մտածողներ ) խմբի անդամներին։ Այցը կազմակերպվել էր Ա․Ալիխանյանի ազգային լաբորատորիայի մեդիա խմբի կողմից։ ԵՍԵՄ խումբը այցի ժամանակ ծանոթացավ Ա․ Ալիխանյանի կենսագրությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև տեղեկացավ՝ թե ինչպես է հիմնադրվել Երևանի ֆիզիկայի Ինստիտուտը /ներկայիս Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա/ և բարձր լեռնային՝ Նոր Ամբերդ և Արագած կայանները։
2017թ. Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում /ԵրՖԻ/ԱԱԳԼ/ բացվել է դպրոցականների համար նախատեսված խմբակ՝ ԵՍԵՄ(YESEM) անվամբ: Այստեղ խմբակի մասնակիցները սովորում են կատարել ֆիզիկական փորձեր` ստանալ էլեկտրականություն, իմանալ ինչ է կածակը, ծանոթանալ ամենահետաքրքիր և հիշարժան գիտական բացահայտումներն ու գիտնականներին, իմանալ ինչ է իզոտոպը և ինչպես են այն կիրառում բժշկության մեջ, մասնակցել նյութում գամմա ճառագայթների փոխազդեցության լաբորատոր աշխտանքներին,իմանալ, թե ինչպես են ֆիզիկոսները գրանցում մասնիկների հոսքերը, մասնակցեն արտասահմանից ժամանած գիտնականների սեմինարներին:
Մեր նպատակն է ավելի հասարակայնացնել և բացատրել հասարակությանը մեր գործունեությունն ու Ա.Ալիխանյանի մեծությունը։
 
Նման այցելությունները կրում են շարունակական բնույթ։
 
Ա․ Ալիխանյանի թանգարանի ներկայիս տեղակայման վայրը կրում է ժամանակավոր բնույթ․ մոտ ապագայում ծրագրավորվում է խոշոր վերանորոգում, ինչի արդյունքում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան այցելելու նորաբաց՝ Ա․ Ալիխանյանի թանգարանը։
Թարմացված է՝ 01/01/70