Մագիստրատուրայի Ընդունելություն 2019-2020

Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երֆի) հիմնադրամի մագիստրատուրայի բաժինը 2019/2020 ուս.տարվա համար հայտարարում է ընդունելություն ՙՄիջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիակա՚ մագիստրասական ծրագրով:

Մագիստրատուրայի ընդունելությանը կատարվում է երկու փուլով: Փաստաթղթերն ընդունվում են՝
1-ին փուլով՝ ընթացիկ տարվա հունիսի 3-ից մինչև հունիսի 20-ը, 
2-րդ փուլով՝ ընթացիկ տարվա օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 25-ը

Ընդունելությունը կատարվում է մրցույթային կարգով ընդունող հանձնաժողովի կողմից, ներկայացված փաստաթղթերի՝ դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի  դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի և մասնագիտական հարցազրույցի հիման վրա:

ԱԱԳԼ-ի մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր.

1)Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ ԱԱԳԼ-ի ի տնօրենի անունով ՝ հայտաձևը կից ներկայացվում է

2) դիմորդի անձնագրի բնօրինակը  և պատճենը

3) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակն ու  պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

4) ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3 x 4 չափս),

5)  զինվորական գրքույկի  բնօրինակն ու պատճեն

6) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),

7) օտարերկրյա քաղաքացիների համար ըստ <<Ա.Ի.Ալիխանըանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ) հիմնադրամի մագիստրատուրայի օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և ուսուցման կանոնակարգ>> -ի նախատեսված փաստաթղթերը:

Մանրամասն տեղեկեւթյունների համար  դիմել Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երֆի) հիմնադրամի վարչական մասնաշենք հասցե՝  Ալիխանյան եղբ. 2, վարչական մասնաշենք 203 սենյակ:

Դիմում հայտ՝ /upload/file/application_form.pdf

Թարմացված է՝ 05/14/19