Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Անի Ապրահամյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջ:

Հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում: 

https://www.president.am/hy/press-release/item/2019/04/17/President-Armen-Sarkissian-met-with-Ani-Aprahamyan/?fbclid=IwAR3gW8EORcvwh_BtTAVvzfnJvt1PAX8hw7Jh2kZAL3bsGm6duq5PMnpuLow

Թարմացված է՝ 04/17/19