Ուրախ եմ «ԴԵԶԻ»-ում տեսնել հայ գիտնականների. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «ԴԵԶԻ» -ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ։

Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների, և հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է , որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձևավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։

Հայաստանն ունի լավ մասնագետներ և կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք և զարգացնենք փոխգործակցությունը»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը։

Աղբյուրը՝ https://www.panorama.am/en/news/2018/11/30/Armenian-President/2040858

Թարմացված է՝ 12/07/18