Ա.ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ

Ա. Ալիխանյան անվան ազգային լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններն են՝ բարձր էներգիայի ֆիզիկան, աստղաֆիզիկան, միջուկային ֆիզիկան, statistical ֆիզիկան, գիտական սարքավորումները և մեծ տվյալների վերլուծությունը: Լաբորատորիայի առաքելությունն է Հայաստանում կատարել համաշխարհայինդասի հետազոտություն և մասնակցել միջազգային մեծ համագործակցությանը արտերկրում:

Աշխատանքի նկարագրություն

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան փնտրում է գործադիր տնօրենի օգնական, ով առօրյա աշխատանքում կաջակցի Ընկերության գործադիր տնօրենին ժամանակի արդյունավետ կառավարման հարցում:

Պարտականությունները

•նպաստել միջբաժանմունքային կապերի զարգացմանը,

•սերտ համագործակցություն Մեդիա խմբի հետ՝ ապահովելով լաբորատորիայի ընթացիկ գործունեության և միջոցառումների մասին հանրային իրազեկումը,

• ադմինիստրատիվ և գիտական տվյալների բազայի համակարգում,

• հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում, համակարգում, ըստ անհրաժեշտության փոխանցում,

• համատեղ աշխատանքներ ղեկավար անձնակազմի և գործադիր տնօրենի հետ,

• հանդիպումների, միջոցառումների օրակարգերի ու ծրագրերի կազմում, հանդիպումների արձանագրությունների ապահովում,

• ներքին և արտաքին հաղորդակցության իրականացում. էլեկտրոնային նամակների, զեկույցների, հաշվետվությունների կազմում,

Թեկնածուները պետք է ունենան գերազանց միջանձնային, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, ովքեր մեծապես հետաքրքրված են գիտությամբ եւ գիտության կառավարման ոլորտով: Ունենան ինքնուրույն աշխատելու ունակություն: Ցանկալի է կազմակերպչական հմտությունների զգալի փորձ: Գիտատեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճանը կդիտվի որպես առավելություն:

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականները և ուղեկցորդ նամակը՝ նկարագրելով վերոնշյալ պարտականությունների նախկին փորձը պրոֆ. Անի Ապրահամյանին՝ aapraham@nd.edu:

Հայտերի ուսումնասիրությունը կսկսվի անմիջապես այն ստանալուց հետո:

 

Թարմացված է՝ 05/14/19