ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԻՆԵՐԳԻԱՅԻ ԽԹԱՆՈՒՄ, ՍԵՄԻՆԱՐ Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

21-րդ դարում նորագույն տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ։ Այդ գործում գիտության և տեխնոլոգիական արդյունաբերության կապն իր կարևորագույն դերն ունի։ Այս նպատակով, Փետրվարի 28-ին՝ ժամը 10։00-ին, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան` ISTC, 4P1P, Digex, Institute for Physical Research, Gate42 Quantum Computing Research Lab, Webb Fontaine, FAST, Volo, RAU Department of General Physics and Quantum Nanostructures, UFAR և այլ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է <<ուղեղների գրոհ>> ֆորմատով սեմինար՝ «Գիտության և տեխնոլոգիական արդյունաբերության միջև սիներգիայի խթանում» թեմայով։ Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի»-ի տնօրեն Անի Ապրահամյանը, որը ներկայացրեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական ազգային լաբորատորիան տեխնոլոգիական առանցք դարձնելու նպատակները։ Բոլոր մասնակից ընկերությունների ներակայացուցիչները ներկայացրեցին իրենց աշխատանքային հնարավորությունները, ընթացիկ նախագծերը և փորձեցին գտնել համագործակցության եզրեր Ա. ԱԼիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ:
Թարմացված է՝ 03/01/19