Սեմինար նվիրված Սերգեյ Մատինյանին

Հունվարի 18-ին և 21-ին՝ ժամը 11։00-ին, #Alikhanyanlab-ում տեղի ունեցավ երկօրյա սեմինար՝ նվիրված Տեսական ֆիզիկայի բաժնի հիմնադիր՝ Սերգեյ Մատինյանին: Բացման նիստին ներկայացվեցին հիշողություններ գիտնական-ուսուցչի մասին՝ տարբեր տարիների լուսանկարների ցուցադրմամբ:
Երկօրյա սեմինարի շրջանակներում ներկայացվեցին 10 զեկույց՝ նվիրված ամենատարբեր թեմաներին՝
հոծ միջավայր,
մութ տիեզերք,
նեյտրինային գիտափորձեր,
արհեստական բանականություն,
վիճակագրական մեխանիկա,
քվանտային քաոս,
խաղերի տեսություն,
պատահական թվերի գեներատոր,
կենսաֆիզիկայի խնդիրներ:
Զեկուցողները, թե՛ ավագ, և թե՛ երիտասարդ հետազոտողներն էին: Բոլոր ելույթները ուղեկցվեցին շահագրգիռ քննարկումներով։ Սեմինարը նախատեսվում է դարձնել ավանդական՝ յուրաքանչյուր տարվա հունվարին:
Թարմացված է՝ 01/22/19