Առաջին անգամ MAGIC աստղադիտակով հայտնաբերվել ենթա-ՏԷՎ էներգիաների Գամմա ճառագայթների բռնկումը՝ 190114C

«MAGIC » աստղադիտակը կատարել է Գամմա ճառագայթների բռնկման 190114C- ի արագ դիտարկումը։ Swift-BAT ազդանշանը խթան հանդիսացավ այս դիտարկման. «մենք սկսեցինք դիտարկել մոտավորապես 50-վարկյանից՝ Swift T0: 20: 57: 03.19: «MAGIC»- ի իրական ժամանակում վերլուծությունը՝ առաջին 20 րոպե տևողությամբ դիտարկությունների ժամանակ ցույց տվեց >20 սիգմա-ի նշանակություն (սկսած T0 + 50s) > 300ԳԷՎ էներգիայի համար։ Գրանցման հարաբերական բարձր շեմը պայմանավորված է հետազոտությունների լայն սպեկտրով (>60աստիճան ) և լուսնի մասնակի առկայությամբ։ Հաշվի առնելով սրա կարևորությունը՝ Գամմա ճառագայթների բռնկման 190114C- ի դիտարկումը կշարունակվի մինչեւ ուշ երեկո, ինչպես նաեւ հաջորդող օրերին: «MAGIC»- ը 17 մ տրամագծով Չերենկովյան աստղադիտակների համակարգ է, որը գտնվում է Կանարյան կղզիների Լա-Պալմա կղզում(Իսպանիա), տեղակայված՝ Ռուկե դե լոս Մուչաչոս աստղադիտարանում և նախատեսված է 50ԳԷՎ –ից մինչև 50ՏԷՎ էներգիանների միջակայքում գամմա ճառագայթների ուսումնասիրության համար։
Թարմացված է՝ 01/16/19