Ռուս-հայկական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր՝ Պարգև Ավետիսյանի Այցը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալեց Ռուս-հայկական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր՝ Պարգև Ավետիսյանին։ Այցի նպատակն էր ստեղծել նոր համագործակցություն Ա․Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի և Ռուս-հայկական համալսարանի միջև։ Այցի շրջանակներում քննարկվեցին համագործակցության ընդհանուր դրույթներ, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ։

 

Թարմացված է՝ 11/21/18