ԱԱԳԼ-ի մագիստրատուրայի ընդունելություն_2018/2019

  • Experimental Division
  • Cosmic Ray Division
  • Theoretical Physics Division
  • Computational Physics and IT Division
  • Applied Physics Researches Division
  • Isotopes Research and Production Department
  • Center for Cosmology and Astrophysics

    Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երֆի) հիմնադրամը 2018/2019 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն մագիստրատուրայի բաժին «Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա» մագիստրասական ծրագրով:

    Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 
    1-ին փուլով՝ ընթացիկ տարվա հունիսի 10-ից մինչև հունիսի 20-ը, 
    2-րդ փուլով՝ ընթացիկ տարվա մինչև օգոստոսի 25-ը

    ԱԱԳԼ-ի մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

    1) մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ 
    2) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակն ու պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
    3) ինքնակենսագրություն 
    4) 4 լուսանկար (3x4 չափի), 
    5) զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն (առկայության դեպքում),
    6) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),

    Օտարերկրյա քաղաքացիների համար ներկայացվում են ըստ <<Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ) հիմնադրամի մագիստրատուրայի օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և ուսուցման կանոնակարգ>>-ի նախատեսված փաստաթղթերը:

    Ընդունելությունը կատարվում է մրցույթային կարգով ներկայացված նախորդ ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի և մասնագիտական հարցազրույցի հիման վրա:

    Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը ԱԱԳԼ-ի հաշվարկային հաշվին վճարելուց և ԱԱԳԼ վճարման հանձնարարականը ներկայացնելուց հետո:

    Վճարովի համակարգում գործում է զեղջերի համակարգ սոցիալական որոշ խմբերին պատկանող դիմորդների համար:

    Ներբեռներել ընդունելության դիմում-հայտը: 
    Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք՝
    +374 10 35 20 41, կամ գրեք՝
    info@yerphi.am հասցեին