ԵրՖԻ 75 Ամյակ

2018 թ.-ի Սեպտեմբերի 29-ին՝ առավոտյան ժամը 10։00-ից մինչև երեկոյան ժամը 18։00, Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտը) տոնում էր իր 75 ամյակը։ 
Միջոցառման մեկնարկը տրվեց ժամը 10։00-ին, որի շրջանակներում Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականները, կրտսեր տարիքի դպրոցական երեխաները և միջոցառման համար հատուկ ժամանած՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի գիտնականները լաբորատորիայի գիտական այգու տարածքում գտնվող տարբեր տաղավարներում կատարում էին գիտական փորձեր Երևանից և մարզերից ժամանած 500-ից ավելի պատանիների համար։ Միջոցառման բոլոր մասնակիցները դիտեցին Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի 75 ամյակին նվիրված ճանաչողական ֆիլմ։ Երեկոյան՝ ժամը 20:00-ին՝ մութն ընկնելուն պես, բոլոր ցանկացողները մասնակցեցին աստղադիտմանը։

Թարմացված է՝ 09/18/18