Տնօրեն Անի Ապրահամյանի Ամանորյա Մաղթանքը

Քանի որ 2018թ. մոտենում է իր ավարտին, ես կօգտագործեմ այս հնարավորությունը շնորհակալություն հայտնելու Ձեզ աջակցության համար: Սա իմ առաջին տարին էր ՝ որպես Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն. տարի՝ լի զբաղվածությամբ, տպավորություններով և հեռանկարային գիտական ձեռքբերումներով: Ես ականատես եղա Հայաստանի գիտական մեծ ներուժին, սերունդների՝ գիտության նվիրվածությանը և նորի ձգտմանը: Այս տարի մենք աշխարհին և մեր իսկ երկրին ներակայցանք նոր ծրագրերով և նոր մտահաղացումներով, որին ես խորպես հավատում եմ և աջակցում:
Ես խորապես համուզված եմ, որ Ձեր աջակցությամբ ավելի մեծ նվաճումներ կունենանք գալիք տարում ևս:
Իմ և ամբողջ ազգային գիտական լաբորատորիայի տնօրինության՝ կողմից թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող այս տարին լինի գիտության ուժի գնահատման տարի:

Թարմացված է՝ 04/03/19